Պատերազմը ոչ մի լավ բան չի բացահայտում

Պուտինյան գլխավոր քարոզիչներից մեկը՝ Վլադիմիր Սոլովյովը, պետական պարգեւ ստանալով ՌԴ նախագահի ձեռքից, պաթոսային ճառ է արտասանել եւ, մասնավորապես, հայտարարել է. «Պատերազմը բացահայտել է մեր լավագույն հատկությունները»: Չեմ հավատում, որ դա հնարավոր է: Վստահ եմ, որ պատերազմը, ճիշտ հակառակը, բացահայտում է մարդկային վատագույն որակները: Այն, ինչ խախտում է մարդկային կյանքի բնականոն ընթացքը, մշտապես հղի է բացասական … Read more

Խմբագրական. Տարեփակի-Տարեմուտի Խոհեր (Ը. Եւ Վերջ) Արհեստական Բանականութիւն Եւ Հաւաստիութիւն

Անդրադարձանք արդէն տպագիրի եւ ելեկտրոնային տարբեր ուղղութիւններուն, առաջինին դիմագրաւած դժուարութիւններուն եւ երկրորդին զարգացման կարելիութիւններուն: Երկրորդը զարգացման շատ տեղ ունի եւ պիտի ունենայ տակաւին` հասանելիութեան, մարդուժի ներգրաւման, տարածման եւ աշխարհագրութեան ընդլայնման առումներով: Կ՛ապրինք ժամանակի մը մէջ, որ գերհամակարգիչներունը պիտի ըլլայ արագութեան, տեղեկութիւններու ամբարման անվերջ նոր մրցանիշներ հաստատելով: Թուանշայինը արդէն անցում կը կատարէ արհեստական բանականութեան, իբրեւ աշխատակարգ … Read more

Երբ դատում են «հաղթողները»

Վերջերս դիտում էի նացիստական Գերմանիայի պարագլուխներից մեկի՝ Հերման Գյորինգի հարցաքննությունը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ: Թե՛ ամերիկացի դատախազ Ջեքսոնի եւ թե՛ խորհրդային մեղադրող Ռուդենկոյի բավականին մանրամասն եւ փաստարկված հարցերին Գյորինգը պատասխանում էր ինքնավստահ, կիսաժպիտով եւ զգացվում էր, որ ներքուստ բացարձակապես որեւէ մեղավորություն չի զգում: Նրան մեղավոր ճանաչեցին բոլոր հոդվածներով եւ դատապարտեցին մահապատժի (բայց դրանից առաջ ինքնասպանություն գործեց): … Read more

Խմբագրական. Տարեփակի-Տարեմուտի Խոհեր (Է.) «Ազդակ»-ի Ժառանգութեան Ուղիով

«Ազդակ»-ի ամբարած վստահելիութիւնը ժառանգութիւն է, որ երկար տասնամեակներու պատմութիւն ունի: «Ազդակ»-ին օժանդակութիւնները միայն նիւթական չեն եղած: Կամաւոր աշխատակցութիւններէն մինչեւ շէնքի համար նուիրուած գումար, խմբագրատան վերակառուցում, սրահի շինարարութիւն, տպարանային կազմածներու նորոգութիւն եւ նորերու ապահովում, մամլոյ ուսումնասիրութեան կեդրոնի եւ թուայնացման բաժինի կառուցում, հասնելու համար ընթերցողներու անհատական զանազան բնոյթի հաւաքածոներու տրամադրում «Ազդակ»-ին: Ստացած ենք հնատիպ գիրքեր, «Ազդակ»-ի հին … Read more

Խմբագրական. Տարեփակի-Տարեմուտի Խոհեր (Զ.) «Ազդակ»-ի Նաւուն Առագաստը Բաց Պահելու Համար

Լիբանանի դիմագրաւած տնտեսական այս բարդ իրավիճակը շուտ հանգուցալուծուելու միտումներ ցոյց չի տար: Այլապէս ալ ճգնաժամի մէջ յայտնուած մամուլը կը դիմագրաւէ բազմակի խնդիրներ, նախ եւ առաջ` տնտեսական: Ընթերցողները նկատած պիտի ըլլան, որ «Ազդակ»-ի ամէնէն համեստ ընթերցողէն մինչեւ հանրածանօթ նուիրատու անուններ տխուր թէ ուրախ առիթներու չեն մոռնար «Ազդակ»-ը: Այստեղ փոքրիկ գումարներէն մինչեւ ուշադրութիւն գրաւողներուն պարագային, ընկալելի պատգամը … Read more

Խմբագրական. Տարեփակի-Տարեմուտի Խոհեր (Ե.) «Ազդակ»-ը` Ընկերային Ցանցերու Վրայ

«Ազդակ»,  բացի իր կայքէն, արդէն ծանօթ է, որ առկայ է ընկերային ցանցերու տարբեր հարթակներու վրայ` Դիմատետր, X, Ինսթակրամ եւ Թելեկրամ: Այս բոլորին կը հետեւի «Ազդակ»-ի ելեկտրոնային բաժինի աշխատակիցներու երիտասարդ խմբակ մը, որ յատուկ ծրագրաւորումներ եւ ձեւաչափեր կը պատրաստէ «Ազդակ»-ի նիւթերու ելեկտրոնային տարածքներու վրայ տարածման համար: Անշուշտ այս բոլորը հասանելիութեան  նոր աստիճաններ կը գրանցեն «Ազդակ»-ի նիւթերուն … Read more

Հիմնավորում չպահանջող համոզմունքները

Կան բաներ, որոնցում ես համոզված եմ եւ, որոնք, սակայն, ինչ-որ օրենքների հղումներով եւ նույնիսկ տրամաբանական փաստարկներով չեն կարող հիմնավորել: Թվարկեմ դրանք՝ նշելով, թե ինչպես ե՛ս կվարվեի եւ չպարտադրելով դա ոչ մեկին: Եթե ես քաղաքական գործիչ եմ, ես չպիտի բացասական որեւէ բառ ասեմ Բաքվում թշնամու ձեռքում գտնվող իմ հայրենակցի հասցեին: Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական, ո՛չ էլ

Ուժ կունենանք հաղթահարելու… – Ազգ

Արդեն 5-6 տարի է, որ մեր թերթի նախաամանորյա համարը չի կարողանում տոնական որեւէ տրամադրություն փոխանցել իր հավատարիմ ընթերցողներին: Միայն գանգատ, բողոք, քննադատություն երկրի ներսում եւ դրսում շարունակվող ձախավերությունների, բացթողումների համար, որոնց կուտակումը սպառնում է, հարցականների տակ դնում մեր պետության ու ժողովրդի ապագան: Նույնիսկ երգիծական նյութերը վերածվում են հուսահատեցնող սարկազմի, ստեղծված վիճակից ելքերի որոնումը, ժողովրդային լեզվով … Read more

Ադրբեջանական բենզինը` որպես «իրական Հայաստանի» խորհրդանիշ

Ինքնին ադրբեջանական բենզին բերելու փաստը ողբերգական չեմ համարում: Ի դեպ, ասեմ, որ դա «աննախադեպ» երեւույթ չի. նման դեպքեր եղել են նույնիսկ 1992-94 թվականի պատերազմի ժամանակ: Ընդհանրապես կարելի է արձանագրել, որ տնտեսական, ինչպես նաեւ առանձին բիզնեսմենների շահերը կարող են չհամապատասխանել պետությունների կողմից վարվող ընդհանուր քաղաքականությանը: Օրինակ, այս 4 տարիների ընթացքում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ նույնպես եղել … Read more

Ստերի մեջ «հիբրիդայինն» է լավը

ՔՊ-ականները եւ նրանց քարոզիչները վերջերս սիրեցին «հիբրիդային պատերազմ», «հիբրիդային սպառնալիքներ» բառակապակցությունները՝ հաճախ անգամ չհասկանալով, թե ինչ են դրանք նշանակում: Հիշեցնեմ, որ հիբրիդային պատերազմն այնպիսի պատերազմ է, որում օգտագործվում է ոչ միայն զինուժը, այլեւ տվյալ երկրի դիվանագիտության, հատուկ ծառայությունների, քարոզչության եւ այլ հնարավորությունները: Հետեւաբար, այդպիսի պատերազմ կարող է վարել միայն պետությունը: Կարծում եմ, օրինակ, կոռեկտ կլինի