Ադրբեջանը հետեւողական աշխատանք է տանում Վատիկանի հետ եւ սեպտեմբերի 29-ին «Երկնային կրոններ» նախագծի շրջանակներում բացված «ադրբեջանական եռապատկեր գորգերի»՝ հուդայականությանը, քրիստոնեությանը եւ իսլամին նվիրված ցուցահանդեսը վառ վկայությունն է սերտացող այդ համագործակցության: «Ազերթաջի» ծանուցմամբ, բացման արարողությանը Վատիկանը ներկայացնող պաշտոնատարներից Ռաֆայելա Պետրինին նշել է, որ մշակույթն ու հիշողությունը խաղաղության կարեւորագույն հենասյուներն են, իսկ ցուցահանդեսի նպատակը տարբեր կրոնների, ժողովուրդների, մշակույթների, լեզուների միջեւ երկխոսության տարածք ստեղծելը: «Միեւնույն ժամանակ այն հարգանքի տուրք է Ադրբեջանին, որտեղ գորգագործության արմատները խորապես հյուսված են երկրի ավանդույթներին», նշել է Պետրինին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարը՝ «Վատիկան նյուզի»