Միգուցե անգիտակցաբա՞ր է, որ Հայաստանի ՔՊ կառավարությունը ծրագրում է հայ ժողովրդին եւ հայրենիքը տանել ազգային նկարագրի լիակատար ոչնչացման

Խորը գիտակցությամբ եւ մտահոգությամբ ենք վերոնշյալ ճակատագրական հարցը բարձրացնում այս վերնագրի ներքո: Հունիսի 7-ին կայացած Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններից անցել է մոտ 3 ամիս: Չնայած այն հանգամանքին, որ ընտրություններից առաջ երկիրը սկզբում տարբեր ձեւերով վերածվել էր կատարյալ թատրոնի, ապա ընտրության օրը թույլ տրվեցին ակնհայտ խախտումներ, եւ վերջապես, չնայած այդ խախտումների վերաբերյալ Սահմանադրական դատարան ներկայացված … Read more

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր նորովի վերաձեւակերպման կարիքն ունեն

Կարելի է, իհարկե, հոռետեսական եզրահանգումներ անել Փաշինյան-Պուտին բիշքեկյան հանդիպումից, մեր ընդդիմության նման մաքսիմալիզմ դրսեւորել, թե բա` ամեն ինչ վատ է, ու ամեն ինչի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, կամ մեր իշխանականների պես ընկնել լավատեսական նիրվանայի մեջ Փաշինյանի բնորոշած` Պուտինի հետ շատ լավ հանդիպման մոտիվներով, չնայած Պուտինի պնդած «ԵՄ, թե ԵԱՏՄ» արագ ու հստակեցնող հանրաքվեի պահանջի, հետհանդիպումային … Read more

Հայաստանը իրանցի փախստականների համար բաց դուռ է

«Դոյչլանդֆունկը» օգոստոսի 24-ին անդրադարձավ Իրանի պատերազմի հետեւանքով ՀՀ-ում բնակություն հաստատած այդ երկրի քաղաքացիներին, որոնց թիվն ավելանում է: Երեւանում պարսկերեն հաճախ է լսվում, սոցցանցերում իրանցիները բնակարան, աշխատանք են փնտրում: «ՀՀ-ն կրոնական եւ մշակութային տարբերություններ ունի, բայց անվտանգ եւ ժողովրդավար է, իրանցի փախստականների համար բաց դուռ է, մուտքի վիզա չի պահանջում, 3 ամիս կարող են բնակվել: Գործազուրկների … Read more

Թուրք հնագետներն անոմալիաներ են հայտնաբերել Նոյյան տապանի որոնումների վայրում

Արարատ լեռանը մոտ տարածքում, Նոյյան տապանի որոնումների ընթացքում  անոմալիաներ են հայտնաբերվել: Այս մասին, հղում անելով թուրքական «Միլիեթ» թերթին, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները: Հետազոտողները ռադիոլոկացիոն  սկանավորման ընթացքում բազմաթիվ անկանոնություններ եւ հարթ եզրերով խոռոչներ են հայտնաբերել Նոյյան տապանի որոնման տարածքում: Արդյո՞ք սրանք աստվածաշնչյան նավի բեկորներ են՝ կպարզվի երկու ամսվա ընթացքում, ասել է նախագծի ղեկավար, պրոֆեսոր Ջենկեր Աթիլան: … Read more

Ո՞վ է հաղթում Իրանի դեմ պատերազմում. վեցամսյա պատերազմի առաջին գնահատականները

Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի հրահրած պատերազմի վեցերորդ ամսվա շեմին քաղաքական վերլուծաբանները հնարավորություն ունեն գնահատելու հակամարտության կողմերի ձեռքբերումներն ու կորուստները: Ընդհանուր առմամբ, պատերազմից տուժում են ռազմական արկածախնդրության մեջ հայտնված բոլոր կողմերը: Բացառություն չէ նաեւ այս պատերազմը: Իրանը չի կարող պատերազմի արդյունքը գնահատել որպես միանշանակ «հաղթանակ»: Ավելի ճիշտ կլինի ասել, որ Իրանը, շատ ծանր ռազմական ու … Read more

Էրդողանի կոչը համայն մահմեդականներին. փոխադարձ վստահությամբ, ուս ուսի տված, միասին շարժվել դեպի ապագա

Մեր մոլորակի վրա իսլամական աշխարհը միավորող կազմակերպությունների եւ դաշինքների պակաս չկա: Մահմեդական երկրները, բնականաբար, անդամակցում են նաեւ այնպիսի միջազգային կազմակերպությունների, որոնց գործունեությունը պայմանավորված չէ կրոնական պատկանելությամբ՝ ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ին, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը եւ բազմաթիվ այլ կառույցների: Միեւնույն ժամանակ, ստեղծվել են նաեւ կազմակերպություններ ու համագործակցության ձեւաչափեր, որոնց հիմքում հենց իսլամական երկրների միջեւ համագործակցությունն է: Իսլամական աշխարհը … Read more

Արմեն Գրիգորյան. «Սահմանափակումն արհեստական ջրբաժան է ստեղծում «հայաստանաբնակների» եւ «արտերկրաբնակների» միջեւ»

«Ազգի»  նախորդ համարից սկսյալ անդրադառնում ենք 2026 թվականի հուլիսի 3-ին ՀՕ-361-Ն օրենքով ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությանը, որի համաձայն՝ ԱԺ ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որ քվեարկության օրվան նախորդող 730 օրվա ընթացքում ՀՀ-ում փաստացի գտնվել են առնվազն 366 օր: Ստորեւ ներկայացնում ենք օգոստոսի 25-ին ուժի մեջ մտած օրենքի դեմ պատմաբան, … Read more

Հայկական երաժշտական արվեստը՝ նոր դիտարկմամբ

Լույս է տեսել «Հայկական երաժշտության գլուխգործոցներ կիթառի համար՝ մշակված Մկրտիչ Միքայելյանի կողմից» ժողովածուն անգլերեն լեզվով: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ օգոստոսի վերջին Բեյրութի «Գոհար» ցուցասրահում: Հայոց երաժշտական գանձարանի մի քանի տասնյակ նմուշներ նորովի ներկայացված են «Հայկական երաժշտության գլուխգործոցներ կիթառի համար» գրքում՝ Մկրտիչ Միքայելյանի մշակումների միջոցով: Երեսուն տարի առաջ սկսած գործը, այն է՝ հայկական երաժշտությունը կիթառի նվագարկմամբ … Read more

Հայազգի հեղինակի «Լքվածության տոհմագրությունը»

Լույս է տեսել իսպանացի քաղաքագետ, լրագրող Իվան Գաստանյագա Գոնսալեսի «Լքվածության տոհմագրությունը. մի որդեգրման պատմություն» գիրքը: Հեղինակը ծնվել է Մոսկվայում, 1990 թվականին, Խորհրդային Միության վերջին օրերին: Մեկ տարի անց, Ռուսաստանում աշխատող իսպանացի լրագրողի միջնորդությամբ նա դարձել է իսպանացի ընտանիքի կողմից որդեգրված առաջին խորհրդային երեխան: Նա մեծացել է Կանտաբրիայում՝ շրջապատված սիրով, բայց նաեւ տանջվելով մշտական   հարցից. ո՞վքեր են … Read more

Ռոլան Հայրապետյան. «Իմ երաժշտական   զգայունությունը բխում է իմ հայ ծագումից»

ԵՐԵՎԱՆ-ՄԱՐՍԵԼ – Ֆրանսիացի երգչախմբավար Ռոլան Հայրապետյանը (ծնված 1953-ին, Մարսելում) ժամանակակից վոկալ երաժշտության նվիրյալ է: 1978-ին հիմնադրել է «Կյոր կոնտեմպորենը» («Ժամանակակից երգչախումբ»), 1987-ին՝ «Մուզիկատրեզ» վոկալ համույթը, որը շարունակում է ղեկավարել որպես գեղարվեստական   ղեկավար: Իր կարիերայի ընթացքում ղեկավարել է առաջատար նվագախմբեր ու երգչախմբեր Ֆրանսիայում եւ արտերկրում, այդ թվում՝ Ռադիո Ֆրանսիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Լոթարինգիայի ազգային նվագախումբը, Իռլանդիայի ազգային … Read more