🎥 ՀՊԼ․ Ալաշկերտը նվազագույն հաշվով հաղթեց Վանին — Armsport.am
Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց Չարենցավանի «Վանին»։ Խաղի միակ գոլի հեղինակ դարձավ Մոմո Տուրեն, ով իր խփած գոլերի թիվը հասցրեց 6-ի՝ զբաղեցնելով ռմբարկուների ցուցակի երրորդ տեղը։ «Ալաշկերտը» 25 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Վանը» 11 միավորով գտնվում է 6-րդ հորիզոնականում։ Ուղիղ հեռարձակումը՝ ստորև․ Մրցաշարային աղյուսակը