Հայաստանում չի՞ կարա թիմի անունը Հրազդան լինի․ Փաշինյանը նշել է հայկական ֆուտբոլի չզարգանալու պատճառը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածներ ունի, որ հայկական ֆուտբոլը չի զարգանում ակումբների անվանումների պատճառով։ Այս մասին գրում է Sputnik Armenia-ն։

Փաշինյանն այդ մասին խոսեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Սպորտը նայում ենք ու տեսնում` «Վանը» հաղթեց «Ալաշկերտին», ու ես ինձ հարց եմ տալիս, կարո՞ղ ա` դա ֆուտբոլի զարգացման հետ կապ ունի։ Օրինակ` ինչի՞ է Իտալիայի թիմի անունը «Միլան», «Ռոմա», անգլիական թիմի անունը` «Լիվերպուլ», իսպանականինը` «Բարսելոնա», իսկ Հայաստանում 90 տոկոսը հիմիկվա քաղաքների անունները չեն։ Հայաստանում չի՞ կարա թիմի անունը «Հրազդան» լինի կամ «Արտաշատ»… Արտաշատը մեր պատմությունը չի՞։ Արտաշատը մեր ինքնությունների ինքնությունն ա, մեր մայրաքաղաքների մայրաքաղաքն ա»,– ասաց նա։

Շարունակելով Արևմտյան Հայաստանի քաղաքների թեման` Փաշինյանը նաև դժգոհություն հայտնեց, որ սուպերմարկետներ կան «Վան», «Ալաշկերտ» կամ «Ադանա» անվանումներով, մինչդեռ ժողովուրդը, ըստ նրա, պետք է առերեսվի իրականության հետ։

Տեսանյութը՝ Sputnik Armenia-ի

Leave a Comment