ՀՊԼ․ Արարատ-Արմենիան և Վանը հաղթեցին վերջին տուրում — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի վերջին՝ 33-րդ տուրում «Արարատ-Արմենիան» փայլուն արդյունքով եզրափակեց մրցաշրջանը՝ սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տոնելով «Արարատի» նկատմամբ՝ 6:0 հաշվով: Հանդիպման գլխավոր հերոսը Մարիուս Նուբիսին էր, ով հաշվին գրանցեց հեթ-տրիկ՝ գոլեր խփելով 29-րդ, 61-րդ և 82-րդ րոպեներին: Կամերունցի հարձակվողն առաջնությունում խփեց 18 գոլ՝ ռմբարկուների ցուցակում զիջելով միայն «Նոայի» հարձակվող Գոնսալու Գրեգորիուին, ով մրցաշրջանն ավարտեց … Read more

ՀՊԼ․ Ուրարտու — Վան․ ուղիղ հեռարձակում — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Ուրարտուն» ուժերն է չափում «Վանի» հետ։ Խաղի մեկնարկը 19։00-ին է։ Ուղիղ հեռարձակումը՝ ստորև․ Մրցաշարային աղյուսակը

ՀՖՖ-ն հայտարարությամբ է հանդես եկել

Հաշվի առնելով, որ Fastex Պրեմիեր Լիգայի՝ մայիսի 24-ին կայացած «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումից հետո պարզ չդարձավ մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղ զբաղեցրած թիմի անունը՝ վերջին տուրի «Ուրարտու»-«Վան» և «Արարատ-Արմենիա»-«Արարատ» հանդիպումները կմեկնարկեն նույն ժամին: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Վերջին տուրի այս հանդիպումները կկայանան մայիսի 28-ին։ ՀՊԼ մրցաշարային աղյուսակն այս պահին՝ Standings provided by Sofascore

🎥Փյունիկը մրցաշրջանն ավարտեց պարտությամբ. Վան-Փյունիկ՝ 3:2 — Armsport.am

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Վանը» Չարենցավանում ընդունել է «Փյունիկին» և 3:2 հաշվով հաղթանակ է տարել: Վահե Գևորգյանի թիմի կազմում հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացել է Մոմո Տուրեն, երկու րոպե անց Ուսման Ակորեդեն կրկնապատկել է իր թիմի առավելությունը: «Փյունիկի» կազմում հաշիվը տարբերությունն առաջին կեսի վերջին րոպեին կրճատել է Տարոն Ոսկանյանը: Երկրորդ կեսում, սակայն, Կլայդեր … Read more

ՀՊԼ․ Վան — Փյունիկ․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում — Armsport.am

Այսօր՝ մայիսի 23-ին, Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում «Վանը» կընդունի «Փյունիկին»։ Հանդիպման մեկնարկը 16։00-ին է։ Մրցող թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ «Վան»՝ քիչ անց «Փյունիկ»՝ քիչ անց Ուղիղ հեռարձակումը՝ ստորև Մրցաշարային աղյուսակը

🎥 Վանը հաղթեց Գանձասարին

Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրից հետաձգված հանդիպմանը «Գանձասարը» «Ջունիոր սպորտ» մարզադաշտում ընդունել էր «Վանին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Հաղթող թիմի կազմում աչքի ընկան Աջիբոնան ու Դրամեն, հյուրերի կազմում՝ Ֆայեն: Հանդիպման տեսանյութը՝ ստորև․ Մրցաշարային աղյուսակը՝

🎥 ՀՊԼ․ Գանձասար – Վան․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր — Armsport.am

Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրից հետաձգված խաղում «Գանձասարը» «Ջունիոր սպորտ» մարզադաշտում կընդունի «Վանին»։ Հանդիպումը կմեկնարկի 16։00-ին։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ «Գանձասար»․՝ քիչ անց «Վան»․՝ քիչ անց Ուղիղ հեռարձակումը՝ ստորև․ ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Ստալինին նամակ էր գրել զինվորը անհետ կորած հոր մասին, նա պատասխանել էր, հիմա նամակ գրեք ՊՆ-ին, տեսեք կպատասխանի՞

Հայոց մեծ եղեռնից փրկվածները, նրանց ժառանգները զինվորագրվեցին Հայրենական պատերազմին: Նրանք զինվորագրվելով մեծ երկրի՝ ԽՍՀՄ-ի պաշտպանությանը, վստահ էին, որ հաղթանակից հետո Թուրքիան կվերադարձնի իրենց կորցրած հողերը, կվերականգնվի պատմական արդարությունը: Մեր տան արխիվներում հետաքրքիր պատմություններ կան, որոնք խնամքով հավաքում էր մայրս (նա բավական օգտակար եղավ «Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում» եռահատոր գրքի ծնունդին, 1982թ. «Լույս» հրատ-Ռ.Մ.): Գրականագետ Հայկ … Read more

🎥 Արարատը հաղթեց Վանին․ Դումբիայի ու Կանտեի հրաշալի գոլերը — Armsport.am

Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Արարատ»-«Վան» հանդիպումը, որն ավարտվեց երևանյան թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Առաջին խաղակեսում տանտերերի ֆուտբոլիստ Դումբիայի գոլին հյուրերը պատասխանեցին Դրամեի գոլով, իսկ հանդիպման վերջնամասում Կանտեն հաղթանակ պարգևեց իր թիմին։ Մրցաշարային աղյուսակը՝