Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 10-րդ տուրում «Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում 2։1 հաշվով առավելության հասավ Երևանի «Փյունիկի» նկատմամբ։
Տանտերերի կազմում հաշիվը 45+1-րդ րոպեին բացեց Պետրոս Աֆաջանյանը՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։ Խաղի վերջնամասում՝ 82-րդ րոպեին, «նռնագույնները» մնացին 10 հոգով․ մրցավարի հետ վիճելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Ալեքսանդր Միլկովիչը։
Քանակական առավելություն ստացած «Վանը» 85-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը․ աչքի ընկավ երիտասարդ բրազիլացի կիսապաշտպան Էրիկին։ «Փյունիկի» կազմում միակ պատասխան գոլը ավելացված ժամանակում՝ 90+3-րդ րոպեին, խփեց Մարիուս Նուբիսին։
Այսպիսով, «Վանը» ընդհատեց առաջնությունում երեք խաղից բաղկացած պարտությունների շարքը, իսկ «Փյունիկը» կրեց ընթացիկ մրցաշրջանի իր երրորդ պարտությունը։
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․