Վահագն Խաչատուրյանը մեկնելու է ճամփորդության

11 Դեկտեմբերի, 2025 Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 11-13-ը Թուրքմենստանի նախագահի հրավերով աշխատանքային այցով կգտնվի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբաթում՝ Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են Հայաստանի նախագահի հանդիպումները Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի և արտասահմանյան գործընկերների հետ։

«Ջրային ոլորտի բարեփոխումները Հայաստանի սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման կարևոր բաղադրիչներից են»

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյանին։ Հանրապետության նախագահը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել ապագա աշխատանքներում։ Հանդիպման ընթացքում Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է կոմիտեի ընթացիկ գործունեության, առկա իրավիճակի և առաջնահերթ գործողությունների վերաբերյալ տեղեկություններ։ Ընդգծվել է, որ այս չափազանց կարևոր ենթակառուցվածքային … Read more

«Ամենավատ ցուցանիշներն արդարադատության և պետական ինստիտուտների արդյունավետության ոլորտում են, մնացածում ունենք առաջընթաց». Խաչատուրյան

Կան շատ երկրներ, որ կոչվում են ուժեղ, բայց չակերտավոր ուժեղ են: Ըստ էության, պետությունն իր վրա ահռելի բեռ է վերցրել՝ իր քաղաքացիների տարբեր սոցիալական խնդիրներ լուծելու առումով, բայց դա ուժեղ պետություն չէ, թույլ պետություն է: Ավելի ճիշտ կլիներ, որ լիներ փոքր պետություն և, փոքր պետություն լինելով, իր պարտավորությունները հստակ կատարեր և ակտիվ մասնակցություն ապահովեր հասարակության, … Read more

Նախագահականում քննարկվել են ապահովագրական դաշտում առկա խնդիրները, դրանց արդյունավետ լուծման հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ապահովագրական ընկերությունների մի խումբ ներկայացուցիչների։ Հանդիպման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ընթացքին վերաբերող իրենց դիտարկումները, առաջարկները և առկա մտահոգությունները։ Քննարկվել են ապահովագրական դաշտում առկա խնդիրները, դրանց արդյունավետ լուծման հնարավորությունները, ինչպես նաև համակարգի կայուն իրականացումն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։ Նախագահը կարևորել է մասնագիտական համայնքի … Read more

Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ պետական քաղաքականության առաջնահերթություններից. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Հանդիպման ընթացքում մարզպետը նախագահին ներկայացրել է Սյունիքի մարզում տիրող ընդհանուր իրավիճակը, ընթացիկ զարգացումները, ինչպես նաև իրականացվող ու առաջիկայում նախատեսվող բազմաճյուղ ոլորտային ծրագրերը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին։ Հատուկ շեշտվել … Read more

Կարևորվել է էներգակիրների ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային՝ ԱՄԷ Ազգային տոնի կապակցությամբ։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և ԱՄԷ բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առիթով՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված սերտ ու վստահելի համագործակցությունը։ «Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել իմ հիացմունքն այն ձեռքբերումների և հաջողությունների առիթով, … Read more

Վահագն Խաչատուրյանն ու Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանը կարևորել են տնտեսական համագործակցության զգալի ներուժի լիարժեք իրացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին։ Նախագահը ողջունել է դեսպանին, շնորհավորել նրան, ինչպես նաև Ռումինիայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առիթով, մաղթելով խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Կորնել Իոնեսկուն նշել է, որ շարունակելու … Read more

ՀՀ նախագահ. «Հայաստան» համահայակական հիմնադրամը պետք է ոչ թե փոխարինի կառավարությանը, այլ ձգտի օգնել կառավարությանը

Ս․թ․-ի նոյեմբերի 24-ին և 25–ին «Հայաստան» համահայակական հիմնադրամը կազմակերպել է հաշվետու հանդիպում–քննարկում բանկային համակարգի և ՀՀ խոշոր ձեռնարկատիրությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը: Հանդիպման նպատակն էր, նախևառաջ, շնորհակալություն հայտնել հրավիրված նվիրատուներին նախորդ տարիների նվիրատվությունների համար և ներկայացնել, թե ինչ ծրագրերի են դրանք ուղղվել: Քննարկման առանցքում … Read more

Փոխվում է Հարավային Կովկասի անվտանգային ողջ միջավայրը

Թրամփն «արմատապես փոխել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորությունը», համարում են Վրաստանի իշխանությունները Օգոստոսին TRIPP-ի ստորագրումից հետո հարեւան Վրաստանում այն ակտիվորեն քննարկվում էր: Պաշտոնական Թբիլիսին ողջունեց համաձայնությունը՝ նշելով, որ հարավկովկասյան ժողովուրդների համար սպասելիքները մեծ են։ Թբիլիսիից վստահեցրեցին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնման … Read more

Վրաստանից վերադառնալիս ՀՀ նախագահը Կիրանցում ծանոթացել է եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ

Նոյեմբեր 21,2025 13:42 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցն ավարտելով Հայաստան է վերադարձել ցամաքային ճանապարհով: Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետում նախագահը կանգառ է կատարել, ծանոթացել անցակետի ընթացիկ աշխատանքներին: Այնուհետև Հանրապետության նախագահը կանգառ է կատարել Կիրանցում, ծանոթացել Կիրանցի եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, զրուցել համայնքի բնակիչների հետ:   Կիրանցում նախագահ Վահագն Խաչատուրյանը պատասխանել է նաև լրատվամիջոցների հարցերին՝ … Read more