ԵՄ ղեկավարությունը կխաբի Երևանին եվրաինտեգրման հարցում. Լավրով – Live News

ԵՄ ղեկավարությունը գրեթե անկասկած կխաբի Երևանին՝ կապված Հայաստանի եվրաինտեգրման հետ։ Այս մասին Համաշխարհային երիտասարդական փառատոնի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Եվրոպական միությանը միանալու ձգտումներին, ապա ԵՄ իշխանությունները կարող են հանգիստ մոլորության մեջ գցել նրանց, և, կարծում եմ՝ գրեթե անկասկած, այդպես էլ կանեն։ Ես չեմ տեսնում, թե ինչպես … Read more

Սրանց պետք է հայկական սրբությունների դռան շեմից հետ ուղարկել – Live News

Եթե որևէ մեկը կարծում էր, թե Մատենադարան ևս մեկ անգամ այցելելով (նա այնտեղ նախկինում էլ է եղել)՝ Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն մտքափոխվել է և համաձայնել, որ Գանձասարն ու Դադիվանքը պատմականորեն հայկական հոգևոր ու մշակութային կենտրոններ են եղել, ապա պետք է հիասթափեցնեմ՝ դա այդպես չէ։ News.am-ին տված իր երեկվա հարցազրույցում (հղումը՝ մեկնաբանությունում) … Read more

ԵԽ-ն սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում սեպտեմբերի 15-ին քվեարկության կդրվի Հայաստանից Եվրոպական միություն ներմուծվող ապրանքների լայն շրջանակի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացման առաջարկը։ Եվրախորհրդարանի կայքում հրապարակվել է սեպտեմբերի 14-17-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի լիագումար նիստերի օրակարգը, որոնց թվում է նաև Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկի քվեարկությունը, որին ավելի վաղ հավանություն էր տվել ԵՄ խորհուրդը։ Եվրոպական միությունը … Read more

Հայաստանը շուտով կկորցնի Եվրոպական միությանն անդամակցելու ցանկությունը․ Լավրով

Հայաստանի մոտ շուտով կկորի Եվրոպական միությանն անդամակցելու ցանկությունը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Տնտեսապես Եվրոպական միությունը, բազմաթիվ գործոնների բերումով, ներառյալ իր կարճատեսությունը, չասելու համար՝ հիմարությունը, կորցնում է իր առավելությունները: Իներցիայով երկրները՝ մեր սերբ բարեկամները, հիմա էլ մեր հայ գործընկերները, ձգտում են անդամակցել ԵՄ-ին: Վստահ եմ, որ նրանց մոտ այդ ցանկությունը … Read more

Կալասն Իսրայելից պահանջել է դադարեցնել Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման ծրագրերը

Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը պահանջել է, որ Իսրայելը հրաժարվի Հորդանան գետի արևմտյան ափին բնակավայրերի ընդլայնման ծրագրերից՝ հատուկ ուշադրություն դարձնելով Երուսաղեմից արևելք գտնվող E1 տարածքին՝ ընդգծելով, որ այդ նախագծերն «անօրինական են» միջազգային իրավունքի համաձայն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Demócrata լրատվական կայքը։ «ԵՄ-ի դիրքորոշումը հստակ է. Հորդանան գետի արևմտյան ափին, … Read more

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Բրյուսելում կհաստատվի Հայաստանի համար ԵՄ նոր առաքելության ստեղծումը՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ «Մենք նաև համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների և արտասահմանյան տեղեկատվության մանիպուլյացիայի ու միջամտության դեմ, որոնց նրանք իրականում բախվում են»,- ասել է … Read more

ԵՄ-ում դիտարկում են Կալասին դիվանագիտական ծառայության ղեկավարի լիազորություններից զրկելու հնարավորությունը. Financial Times

Եվրոպական միության անդամ երկրները դիտարկում են ԵՄ դիվանագիտական ծառայության հնարավոր արմատական բարեփոխումների տարբերակները՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) և դրա ղեկավար Կայա Կալասի աշխատանքում առկա անհաջողությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ակնհայտ է, որ EEAS-ը չի աշխատում այնպես, ինչպես պետք է աշխարհում: Այն դիսֆունկցիոնալ է: … Read more

Ադրբեջանն ու Եվրամիությունը վերսկսում են ռազմավարական գործընկերության շուրջ բանակցությունները

Ադրբեջանն ու Եվրոպական միությունը համաձայնեցրել են «Գործընկերության առաջնահերթությունների» տեքստը և վերսկսել ռազմավարական փոխգործակցության շուրջ բանակցությունները, հայտնել է երկրում Եվրամիության ներկայացուցչությունը, հաղորդում է Интерфакс-ը։ «Բաքվում տեղի են ունեցել արդյունավետ բանակցություններ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև՝ նվիրված գործընկերության 30-ամյակին։ Բանակցողները նախնական համաձայնեցրել են Գործընկերության առաջնահերթությունների տեքստը և պաշտոնապես վերսկսել բանակցությունները նոր երկկողմ համաձայնագրի (ռազմավարական գործընկերության մասին) շուրջ,- հայտնել … Read more

ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը անորոշություն են ստեղծում ներդրողների համար. Օվերչուկ

Եվրոպական միությանը անդամակցելու Հայաստանի ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը անորոշություն է ստեղծում նաև ներդրողների համար: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Գիտեք, իհարկե, իրավիճակը, որն այժմ ստեղծվել է, այն շատ մեծ անորոշություն է ստեղծում այդ թվում նաև ներդրողների համար»,- նշել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵՄ-ին անդամակցելու Երևանի ծրագրերի … Read more

ՌԴ-ի և Իրանի հետ համագործակցող երկրները կարող են զրկվել ֆինանսավորումից. Կալլաս

Եվրոպական միությունը (ԵՄ) կարող է կրճատել աջակցությունը զարգացող երկրներին, եթե նրանք աջակցում են Ռուսաստանին կամ Իրանին։ Այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «Եթե գործընկերը աջակցում է Ռուսաստանին կամ Իրանին, ապա նա պետք է ճկունություն ցուցաբերի, որպեսզի մենք կարողանանք վերակառուցել մեր փոխգործակցությունն այդ դեպքում», — նրա խոսքերը մեջբերում է Euractiv հարթակը։ Նշվում է, … Read more