ԵԿԶՀ-ի համաժողովում կքննարկվեն Հայաստանի և տարածաշրջանի երկրների աշխատաշուկաները

17 Օգոստոսի, 2026 2026 թվականի հոկտեմբերի 29-ին Աստանայում կկայանա Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի միջազգային տնտեսական համաժողովը։ Համաժողովի թեման է՝ «Հավասարակշռված տնտեսական զարգացման ճանապարհին»։ Միջոցառումը նախատեսված է որպես բարձր մակարդակի փորձագիտական քննարկում՝ տնտեսական քաղաքականության գործնական հարցերի շուրջ կարծիքների և մոտեցումների փոխանակման նպատակով։ Համաժողովի հիմնական թեմատիկ ուղղություններից մեկը կլինի ԵԿԶՀ-ի առաջատար վերլուծական զեկույցի ներկայացումը, որը նվիրված … Read more

Ինչո՞ւ էր պաշտոնական Աստանայի համար արցախյան կոնֆլիկտը պարզ ու ակնհայտ, իսկ ուկրաինականը՝ ո՛չ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Օմսկում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է սառեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը և վերադառնալ բանակցություններին՝ հիմնվելով «Ստամբուլյան բանաձև 2:0»-ի վրա։ Պաշտոնական Աստանայի այդ դիրքերոշումը նորություն չէր:  Սակայն բարձր մակարդակով այս հանդիպմանը, Ղազախստանի նախագահը ևս երկու ուշագրավ հայտարարություններ է արել: Առաջինն այն էր, որ նախագահ Տոկաևը բացահայտ ասել է նախագահ Պուտինին, որ … Read more

Արտերկրում այն կարծիքը կա, որ Նիկոլը ծուղակն է ընկել – Live News

Իսկ գուցե Հայաստա՞նն է գցել ծուղակը, որից այլևս դուրս չենք գա, եթե նախընտրենք անգործությունը   Ինչպես գրել է «Strategic Culture» պարբերականը, Փաշինյանը հայտնվել է ծուղակում՝ սկսելով հեռու մնալ Ռուսաստանից: Դա տեղի է ունեցել Ռուսաստանի վերաբերյալ Նիկոլի քաղաքական ուղեգծի, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման կուրսի պատճառով: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանից հեռու մնալու կուրսը նրան սպասելի օգուտներ … Read more

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ նիստի արդյունքները․ Կրեմլ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։ Երկու առաջնորդները հեռախոսազրույցում քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ նիստի արդյունքները։

Հայաստանում պետք է անցկացվի համազգային հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ․հայտարարություն

ԵԱՏՄ առաջնորդները կարծում են, որ Հայաստանում պետք է անցկացվի համազգային հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի առաջնորդների հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ։ «Մենք՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահներս, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպական Միությանը միանալուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ 2025 թվականին ՀՀ … Read more

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստությունը լուրջ ռիսկեր է պարունակում. հայտարարություն

Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդների համատեղ հայտարարությունը՝ կապված Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտման շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Նրանց համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստությունը լուրջ ռիսկեր է պարունակում Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական անվտանգության համար։

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չգնաց Աստանա – Live News

Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի:  Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի և նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական այցի ժամկետներն ընտրված էին այդ նպատակով: Իհարկե տպավորիչ է, երբ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, գալիս ու “քաջալերում” են Նիկոլին՝ չխորանալով Հայաստանի հետագա հիմնախնդիրների մեջ:  Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի “Touch-and-Go” այցը, Հայաստանի հանքանյութերի … Read more

ՀՀ-ն մտադիր է հետագայում ևս բարեխղճորեն մասնակցել Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. փոխվարչապետ

Հայաստանը մտադիր է հետագայում ևս բարեխղճորեն մասնակցել Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին՝ հաշվի առնելով դրա բոլոր անդամների ազգային շահերը․ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Աստանայում անցկացվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում։ «Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի հանձնառությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխշահավետ համագործակցությանը՝ մեր երկրների և մեր տարածաշրջանի համար տնտեսական կայունության և կայուն տնտեսական … Read more

Աստանայում անցկացվում է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը՝ նեղ կազմով

Աստանայում անցկացվում է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նեղ կազմով նիստը՝ Պուտինի մասնակցությամբ։ Տոկաևը ընդգծել է, որ հենց այս օրը՝ 2014 թվականի մայիսի 29-ին, Ղազախստանի մայրաքաղաքում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը։ «Այս իրադարձությունը դարձավ եվրասիական ինտեգրման կարևոր հանգրվան»,- նշել է նա։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ … Read more

Աստանայում Պուտինի և Հայաստանի փոխվարչապետի հանդիպում նախատեսված չէ. Օվերչուկ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև առանձին հանդիպում Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում նախատեսված չէ։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչքան ես գիտեմ, դա նախատեսված չէ, բայց, անշուշտ, կարող է լինել որևէ տեսակի ինտերակտիվ հանդիպում», — պարզաբանել է Օվերչուկը։