Վահագն Խաչատուրյանը փետրվարի 17-ին պետական այցով կմեկնի Հունաստան

17 Փետրվարի, 2026 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 17-ին պետական այցով կմեկնի Հունաստան։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։ Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա Կոնստանտինոս Տասուլասի և երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Նախատեսվում է նաև նախագահի մասնակցություն մի շարք բարձր մակարդակի պաշտոնական միջոցառումների։

ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն չի մասնակցի Աթենքում Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը

16 Փետրվարի, 2026 Նախագահ Վահագն Խաչատուրյանը վաղը պետական այցով կմեկնի Հունաստան։ ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն, դատապարտելով ՀՀ գործող իշխանության վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը, ազգային արժեքների նսեմացմանն ուղղված վարքագիծը, հայտարարել է, որ չի մասնակցելու Հունաստանում Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումներին ու նրա մասնակցությամբ միջոցառումներին։ ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունում, մասնավորապես, նշված է. «Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Կեդ­րո­նա­կան ­Կո­մի­տէն … Read more

Բարձր ենք գնահատում ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը. նախագահը դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Նախագահը շնորհավորել է Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-ամյակի առթիվ, խնդրելով իր բարեմաղթանքները փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Նա ընդգծել է Հայաստանի համար Իրանի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Հանդիպման ընթացքում նախագահը կարևորել է տարբեր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացումը՝ … Read more

Քուվեյթը Հայաստանի բարեկամ և եղբայրական երկիր է. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին։ Ողջունելով դեսպանին՝ նախագահն՝ ի դեմս նրա, իր շնորհավորական խոսքն ու բարեմաղթանքներն է փոխանցել Քուվեյթի Պետության էմիր Նորին Վսեմություն շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին և Քուվեյթի ժողովրդին՝ Անկախության և Ազատագրման տոների առթիվ։ Հանրապետության … Read more

Իրավապահներն ընկել են ՀՀ նախագահի աղմկահարույց ելույթի վերաբերյալ դժգոհություն հայտնած քաղաքացիների հետեւից

Փետրվար 04,2026 15:19 Aravot.am-ի տեղեկություններով՝ այս տարեսկզբին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աղմկահարույց ելույթի վերաբերյալ համացանցում իրենց զայրույթն արտահայտած մի շարք քաղաքացիներ հայտնվել են իրավապահների թիրախում: Հիշեցնենք, որ ֆորումի ժամանակ Խաչատուրյանը մի քանի անգամ իր շնորհակալությունն էր հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Հերթական քաղաքացին, որ Խաչատուրյանի վարքից զայրացել ու մեկնաբանություն է թողել … Read more

«Կան շատ դավաճան հայվաններ, եթե անհապաղ չսատկացնենք սրանց, շուտով էս էլ չենք ունենա». Քաղաքացին մեկնաբանություն գրելու համար հայտնվել է իրավապահների թիրախում

Փետրվար 04,2026 14:54 Aravot.am-ի տեղեկություններով՝ հերթական քաղաքացին է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում ֆեյսբուքյան գրառման համար: Մեր տեղեկություններով՝ հունվարի 20-ին Facebook.com սոցիալական ցանցի օգտատեր Էրիկ Մաթեւոսյանի՝ «Yerevan.Today» կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակված «Դժվար է Ալիեւի խոսքերին ինչ-որ բան ավելացնել. Խաչատուրյան» խորագրով տեսանյութի տակ թողած «Եղել են էլի ու կան շատ ու շատ դավաճան հայվաններ, եթե անհապաղ չսատկացնենք … Read more

Կարևորվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության շարունակականությունն ու խորացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Քրիսթինե Վայգանդին Հայաստանում իր գործունեության ընթացքում իրականացրած մեծածավալ և հետևողական աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառույցների հետ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցության համար։ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներդրումը հատկապես երեխաների … Read more

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային ՝ Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Նախագահը շնորհավորել է դեսպանին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, կայուն զարգացում և բարգավաճում։«Մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական, ես վստահ եմ, որ դրանք կլինեն շարունակական … Read more

«Ցավում եմ, որ նման մոտեցում ունեն, հուսով եմ, որ առաջիկայում ամեն ինչ կշտկվի»․ Արթուր Վանեցյանը՝ Վահագն Խաչատուրյանի՝ Իլհամ Ալիեւին ուղղված գոհունակության մասին

«Անհասկանալի է այդ մարդկանց, գուցե մարդ էլ պետք չի իրենց ասել․․․ցավում եմ, որ նման մոտեցում ունեն, հուսով եմ, որ առաջիկայում ամեն ինչ կշտկվի»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հղած գոհունակության ու շնորհակալությունների մասին հարցին։ «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ … Read more

Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ ՄԱԶԾ-ի հետ Հայաստանը դեռ երկար ու արդյունավետ ճանապարհ ունի անցնելու

Հունվար 26,2026 21:55 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ՄԱԿ Զարգացման ծրագրի գործունեության 30-ամյակին նվիրված միջոցառմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով: Նախագահն անդրադարձել է ՄԱԶԾ-ի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության կարևորությանը, մանրամասնելով նաև փոխգործակցության մեկնարկի, պատմության հետաքրքիր դրվագների վերաբերյալ: Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել տարիների սերտ համագործակցության համար և հույս հայտնել, որ … Read more