Նախագահի հրամանագրով՝ Փաշինյանը կրկին վարչապետ նշանակվեց

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ նշանակել վարչապետ: ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»,- նշվում է հրամանագրում։

Ուկրաինայի վարչապետ է նշանակվել Սերգեյ Կորեցկին

Ուկրաինայի Գերագույն Ռադան վարչապետի պաշտոնում ընտրել է Սերգեյ Կորեցկուն, հայտնում է ՏԱՍՍ-ը: Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 289 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի դիմաց։ Նոր վարչապետի քվեարկությունը տեղի է ունեցել Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներում բողոքի ցույցերի ֆոնին։ Հանրահավաքների մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում այն կապակցությամբ, որ Միխայիլ Ֆեդորովը նոր կառավարությունում չի պահպանի պաշտպանության նախարարի պաշտոնը։ Նախատեսված էր, որ … Read more

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին՝  Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ: «Խոր վշտով տեղեկացա Կատարի Պետության հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան մասին։ Նորին վսեմության նշանակալի դերն ու ներդրումը Կատարի զարգացման, բարօրության և միջազգային հեղինակության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային և … Read more

Մեծ Բրիտանիայում նոր վարչապետ են ընտրում

Մեծ Բրիտանիայում մեկնարկել է իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը, որը կգլխավորի երկրի կառավարությունը Քիր Սթարմերի հրաժարականից հետո: Առաջադրվել ցանկացողները մինչև հուլիսի 16-ը ժամանակ ունեն իրենց թեկնածությունը ներկայացնելու համար, գրում է ТАСС-ը։ Ցանկացած հավակնորդի անհրաժեշտ է ստանալ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում (ստորին պալատ) Լեյբորիստական խմբակցության անդամների 20 տոկոսի աջակցությունը՝ ներկա պահին 81 խորհրդարանական: Բացի … Read more

Փաշինյանը հանձնարարել է քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ցորենի արժեշղթայի ուսումնասիրության արդյունքները և ցորենի արտադրության խթանման հնարավորությունները: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասներ է ներկայացրել ցորենի արտադրության և ներմուծման ծավալների, ինքնաբավության մակարդակի, ցորենի բերքատվության ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, անդրադարձել արտադրության հիմնական խնդիրներին, ցորենի որակի և պահեստավորման գնահատմանը: Վերլուծության արդյունքների և արձանագրված խնդիրների ներկայացումից … Read more

Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցել է «Իննոպրոմ-2026»-ի լիագումար նիստին – Live News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցել է «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։ Երկրների վարչապետները նախ շրջայց են կատարել ցուցահանդեսի տաղավարներում՝ ծանոթացել ներկայացված արտադրանքին։ Հաջորդիվ տեղի … Read more

Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունտյանուն հրաժարական է տվել՝ նշելով, որ չի կարող շարունակել աշխատանքը՝ իր սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Այսօր ես ավարտում եմ վարչապետի պաշտոնում իմ ժամկետը։ Այն պահին, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող իրականացնել իմ մանդատը՝ իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, ես որոշում կայացրեցի հեռանալ», — … Read more

Եգիպտոսի նախագահը շնորհավորել է Փաշինյանին – Live News

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։ Ուղերձում ասված է. «Ուրախ եմ Ձերդ Գերազանցությանը փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները՝ խորհրդարանական ընտրություններում Ձեր կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ: Այս հաղթանակը արտացոլում է բարեկամ հայ ժողովրդի վստահությունը Ձեր ղեկավարության և Ձեր տեսլականի նկատմամբ՝ առաջ … Read more

Ինչ են քննարկել Փաշինյանը և ֆոն դեր Լայենը – Live News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը։ Իր խոսքում վարչապետը ողջունել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և հիշեցրել, որ վերջին երկու ամսում սա նրա երկրորդ այցն է Հայաստանի … Read more

Փաշինյանն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլուն – Live News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիին։ Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և կարևորել Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության հետևողական զարգացումը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացմանը էապես նպաստում են նաև նման փոխայցելությունները և բարձրաստիճան ակտիվ շփումները։ Վարչապետը կարևորել է երկու երկրների … Read more