Բաքո՞ւ, Անկարա՞, թե՞ Վաշինգտոն․ ո՞ւմ է պետք TRIPP-ը

Մերձավոր Արևելքում ստեղծված անորոշ իրավիճակի ֆոնին ԹՐԻՓ-ն, ըստ մասնագետների, կորցրել է իր արդիականութունը։ Անգամ Նիկոլ Փաշինյանն է Ստրասբուրգում օրեր առաջ հայտարարել, որ պատերազմով պայմանավորված՝ ԱՄՆ-ի առաջնահերթությունները փոփոխվել են։  Փորձագետների գնահատմամբ՝ հենց այս հանգամանքն է ցույց տալիս, որ ԹՐԻՓ նախաձեռնության շուրջ ներկայացվող միջազգային հետաքրքրվածությունը հաճախ չափազանցված է։ Իրականում նախագծի շուրջ առավել ակտիվ դիրքավորում ունեն հենց տարածաշրջանային … Read more

Հայաստանն ու Ադրբեջանը ոչ միայն ներմուծում են սպառազինություն, այլև՝ արտահանում. «Ռադիոլուրը» համադրել է 2 երկրի 2025-ի միտումները

Հաջորդ շաբաթ ԱԺ մշտական հանձնաժողովներում ճյուղ առ ճյուղ քննարկվելու է ՀՀ կառավարության 2025 թվականի ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Նախարարները ներկայացնելու են մեկ տարվա ոլորտային ձեռքբերումները և բացթողումները։ Ընդդիմությունն արդեն շտապում է ենթադրել, որ հաշվետվությունը կառուցվելու է նախընտրական տրամաբանությամբ, քանի որ ընտրություններից երեք ամիս առաջ, ըստ էության, բոլոր քաղաքական ուժերն արդեն այդ տրամադրությունն … Read more

«Կապույտ մորուք»․ սիրո, վտանգի, գաղտնիքների մասին 9 կնոջ պատմություն՝ մյուզիքլի ժանրում

Երգի պետական թատրոնի բեմում հանդիսատեսը կհանդիպի նոր, հետաքրքիր մյուզիքլի՝ «Կապույտ մորուքի» հերոսների հետ։ Իրադարձությունները ծավալվում են 1600-ականների Փարիզում, որտեղ ապրում է Սատուրնինեն։ Նա համարձակ, ուժեղ աղջիկ է, որն անցնում է լուրջ փորձությունների միջով։ Ներկայացումը հին հեքիաթի ժամանակակից վերաշարադրում է և մտածված է մարդկային հարաբերությունների, արժեքների և գաղտնիքների մասին ամենախորը մտորումների համար։ Երգի պետական թատրոնի բեմում … Read more

Ո՞ր մարզում են երեխաներն ավելի շատ գրադարան գնում, որտե՞ղ են ավելի տարածված սպանությունները, ո՞ր մարզում են ավելի շատ նպաստ ստանում․ Open Data Armenia-ի ուսումնասիրությունը  

«Բաց տվյալներ Հայաստան» կազմակերպությունն առաջին անգամ անդրադարձել է մարզերում կրթության, սոցիալական պաշտպանվածության, հանցավորության դեմ պայքարի վիճակին՝ օգտագործելով միայն վիճակագրական տվյալներ։ Խոսքը 2024- 2025 թթ․ Վիճակագրական կոմիտեի, Կենտրոնական բանկի ու այլ բաց հարթակների ներկայացրած տվյալների մասին է։ Կազմակերպությունը պատասխանել է հարցերին՝ որոնք են ամենաաղքատ ու հարուստ մարզերը, որտեղ են ավելի շատ տարածված հանցագործությունները, որ մարզի երեխաներն … Read more

ԿԲ-ն ֆինանսական զեղծարարությունները կանխելու նոր գործիք է ներդնում. քաղաքացին կկարողանա արգելափակել առցանց գործարքները

Հայաստանում ավելացել են ֆինանսական զեղծարարությունների դեպքերը։ Դրանց մեթոդներն ու սխեմաները պարբերաբար փոխվում են, բայց նպատակը մնում է նույնը՝  խարդախությամբ հափշտակել քաղաքացիների անձնական տվյալներն ու բանկային հաշիվները։ Կենտրոնական բանկը պարբերաբար զգոնության, ֆինանսական անվտանգության կանոնները պահպանելու կոչեր է անում։ Այս հորդորներին զուգահեռ հուլիսի 1-ից կներդրվի նոր գործիք, որի միջոցով քաղաքացիները կկարողանան մեկ հպումով կանգնեցնել առցանց ֆինանսական գործարքները։ Հայաստանում, … Read more

Ստամբուլում հայ–թուրքական երկկողմ շփումները բացառված չեն․ Խանդանյանը Թուրքիա մեկնելու մասին

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ապրիլի 16-ից 19-ը կգործուղվի Թուրքիա՝ Ստամբուլում մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։ Պատվիրակությունը կգլխավորի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Ի՞նչ օրակարգ ունի Միջխորհրդարանական վեհաժողովի նիստը, և դրա շրջանակում հնարավո՞ր է նաև Հայաստան-Թուրքիա երկկողմ հանդիպում լինի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնին։ ԱԺ նախագահի գլխավորած՝ Թուրքիա մեկնելիք պատվիրակության կազմում կլինեն խորհրդարանի արտաքին  հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ … Read more

«Նախընտրական փողոցն» ակտիվանալու է․ ընդդիմությունը փորձելու է հանրային ճնշում գեներացնել 

Թեև նախընտրական արշավը ենթադրում է հանդիպումներ ընտրողների հետ, բայց ընդդիմադիր ուժերից մի քանիսը հայտարարում են, որ ընտրելու են ոչ թե նախընտրական հանդիպումների, այլ փողոցային պայքարի ձևաչափը։ Երևանի փողոցներում այսօր էլ տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, առայժմ՝ ոչ նախընտրական տրամաբանությամբ։ Քաղաքական ուժերից մի քանիսն էլ խոստացել են հաջորդ շաբաթվա ընթացքում հրապարակել իրենց ռազմավարական որոշումները։ Իշխանությունն իր … Read more

Իսրայելը հարվածել է Բեյրութի հյուսիսին․ հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասում իրավիճակը կայուն է

Մերձավոր Արևելքում պատերազմի առաջին իսկ օրերից Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։ Թել Ավիվը վստահեցնում է, որ հրթիռակոծում է այն տարածքները, որտեղ տեղակայված են «Հեզբոլլահ»–ի ուժերը։ Իսրայելի հարվածներից զերծ չի մնում նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը, որտեղ բազմաթիվ հայեր են ապրում։ Ի՞նչ վիճակում են մեր հայրենակիցները, արդյո՞ք վտանգված է հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը․այս հարցերի շուրջ «Ռադիոլուր»–ը զրուցել … Read more

Լույս է տեսել բանաստեղծուհի Ժաննա Աբրահամյանի նոր ժողովածուն

Օրեր առաջ հրատարակվել է արմավիրցի գրող, մանկագիր Ժաննա Աբրահամյանի «Նամակ Մեսրոպ Մաշտոցին» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն: Այն բանաստեղծուհու 15-րդ մանկական գիրքն է, որտեղ զետեղված են բանաստեղծություններ ու հանելուկներ: Նրա գրքերը պատկերազարդ են, ընդգրկում են հայրենասիրական և ուսուցողական թեմաներ: «Նամակ Մեսրոպ Մաշտոցին» բանաստեղծությունների ժողովածուն բանաստեղծուհի Ժաննա Աբրահամյանի 26-րդ հրատարակված գիրքն է: Նրա ստեղծագործությունները գրված են պարզ ու … Read more