ՀՀ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ է․ ինչ պատասխան է ենթադրվում աղմկահարույց հարցերին

Սահմանադրության նոր տեքստը պատրաստ է, բայց կհանրայնացվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում և ԱԺ խմբակցությունում քննարկվելուց հետո միայն։ Որպես Սահմանադրության փոփոխության միակ կողմնակից քաղաքական ուժ՝ ՔՊ–ն առաջինն է ծանոթանալու նոր տեքստին։ Մինչև քննարկումները, սակայն, արդեն բացահայտվում են հիմնական և սկզբունքային հարցերի շուրջ մոտեցումները։ Խոսքն առաջին հերթին Սահմանադրության նախաբանում անկախության հռչակագրին հղում անել-չանելու և բարձրաստիճան պաշտոնյաների համար … Read more

Տարածաշրջանային իրադարձությունները կարող են գնաճ առաջացնել․ ԿԲ-ն քննարկում է հնարավոր ռիսկերը

Կենտրոնական բանկի խորհուրդը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այս պահին 6,5 % է։ 2025-ի չորրորդ եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում զգալիորեն արագացել է. բարձր տնտեսական աճին դարձյալ նպաստել են շինարարության, ծառայությունների և մշակող արդյունաբերության ոլորտները: Առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումը կարող է գնաճի ռիսկեր առաջացնել, բայց ոչ շատ՝ արձանագրել են գլխավոր դրամատանը։ ԿԲ–ում քննարկում են նաև Մերձավոր … Read more

ԱՊՊԱ փոխհատուցման առավելագույն սահմանաչափերն ավելանում են․ կփոխվե՞ն արդյոք ապահովագրավճարները

Ապրիլի 1-ից ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության համակարգում ուժի մեջ մտնող փոփոխությունները խոստանում են էական նշանակություն ունենալ թե՛ վարորդների, թե՛ տրանսպորտային պատահարներից տուժած քաղաքացիների համար։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նախաձեռնությամբ ավելանում են փոխհատուցումները։ Ոլորտի մասնագետները դա համարում են երկար սպասված քայլ ավելի արդար և լիարժեք հատուցման համար։ Միաժամանակ բյուրոյում նշում են, որ ավտովթարները նվազեցնելու և համակարգային խնդիրները լուծելու … Read more

Համաներում չի լինի, բայց խնդիր է դրված զարգացնելու պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը․ վարչապետ

Համաներում Հայաստանում չի ծրագրվում, սակայն պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի զարգացումը պետք է լրացնի այդ պահանջը՝ ներկուսակցական քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարության առաջ խնդիր է դրված զարգացնելու այդ համակարգն այնքան, որ լիովին փոխարինի համաներմանը։ Վարչապետի խոսքով՝ վերլուծությունները ցույց են տվել, որ համաներումը մեծացնում է կրկնահանցագործությունների թիվը։ «Առաջիկայում համաներում պլանավորվո՞ւմ է»,— … Read more

Թվայնացումը մեծ խնայողությունների հնարավորություն է տալիս․ Երևանի քաղաքապետարանում հաշվում են եկամուտները

Քաղաքային կյանքի տարբեր ոլորտների կառավարման թվայնացումը միլիոնավոր դրամների խնայողության հնարավորություն է տալիս։ Այս սկզբունքով են շարժվում Երևանի քաղաքապետարանում։ Քաղաքային իշխանությունները որպես վերը նշվածի վառ ապացույց բերում են էլեկտրատրանսպորտի կառավարման համակարգի թվայնացումը։ Ակնկալվում է, որ այդկերպ հնարավոր կլինի խնայել առնվազն 100 մլն դրամ։ Երևանի քաղաքապետարանն ակնկալում է տարեկան մոտ 100 մլն դրամ տնտեսել էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանների … Read more

Նոր ընտրությունների հին «դեմքերը»․ ինչպես է այս շրջանում ձևավորվում հնի ու նորի քաղաքական կոնսոլիդացիան

Այս տարվա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչությունը կարելի է արդեն դե ֆակտո ընթացքի մեջ համարել, բայց ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների  ծրագրերի մանրամասներին «Ռադիոլուր»–ը կանդրադառնա, երբ կուսակցություններն ու քաղաքական դաշինքներն արդեն կգրանցվեն ԿԸՀ–ում։ Իսկ մինչ այդ անդրադառնանք այն քաղաքական ուժերին կամ միավորներին, որոնք արդեն ուղիղ խոսում են ընտրություններին առաջադրվելու մասին։  Համենայն դեպս, ըստ ընդհանուր դիտարկումների, այս պահի … Read more

Սուրբ Նիկողայոսի եկեղեցին կորցրե՞լ է դիմագիծը, թե՞ վերականգնել

Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող ռուսական եկեղեցին հիմա այս տեսքն ունի․ մոտ 131 մլն դրամ է հատկացվել երկու տարի տևած վերականգման աշխատանքների համար, սակայն եկեղեցու նոր տեսքը քննարկումների առարկա է դարձել և միանշանակ չի ընկալվել հանրության և մասնագիտական շրջանակներում։ Նախագծի հեղինակ Հովհաննես Սանամյանն ասում է՝ նախնական տեսքն է վերականգնվել, իսկ մնացած աղմուկը բանբասանք է որակում։ … Read more

Մեկ պատերազմ, երկու ուղղություն — Հայաստանի Հանրային Ռադիո

ՑԱԽԱԼ-ը ցամաքային գործողություն Է սկսել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը ներառում Է մեկը մյուսի հետ անմիջականորեն կապված և մեկը մյուսից բխող երկու ռազմական բաղադրիչ՝ առաջինը բուն հարվածներն են Իրանի ռազմական թիրախներին, պահեստներին, զորամասերին, միջուկային հետազոտությունների և միջմայրցամաքային հրթիռների արտադրության կենտրոններին, երկրորդը՝ Լիբանանի հարավում Իրանի գաղափարական, ռազմական և ֆինանսական աջակցությամբ գործող «Հըզբոլլահի» վրա Իսրայելի գրոհներն … Read more

Պատերազմի բնապահպանական ազդեցությունը Մերձավոր Արևելքում․փորձագիտական ուսումնասիրություն

Հրթիռների և ռումբերի պայթյունների, ինչպես նաև նավթի պահեստներում հրդեհների պատճառով մթնոլորտում առաջանում են թունավոր նյութեր, որոնք վտանգավոր են առողջության համար: Դրանք տասնամյակներ շարունակ մնում են օդում, հողում և ջրում, և դրանք վերացնելը թանկ է ու դժվար: Bloomberg-ը գրում է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառած բնապահպանական վնասը երկար ժամանակ չի վերանա։ Սև անձրև, օդի, հողի, ջրի … Read more

Իրանի պատերազմը «թանկացնում է աշխարհը». ցնցումներ նավթայինից մինչև սննդային շուկաներում

Մերձավոր Արևելքի իրավիճակը լուրջ ազդեցություն է թողնում համաշխարհային շուկաների վրա։ Նավթի գների աճը կարող է շղթայական թանկացումների պատճառ դառնալ՝ ազդելով ոչ միայն էներգակիրների, այլև սննդի, ավիափոխադրումների և ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա։ Ինչպես հայտնում է BBC-ն, տնտեսագետներն ու միջազգային կազմակերպությունները զգուշացնում են, որ հակամարտության երկարաձգման դեպքում աշխարհը կարող է բախվել նոր, աննախադեպ տնտեսական ճգնաժամի։ Իրանը շարունակում … Read more