Փարաքար համայնքում սկսել են զարգացնել զբոսաշրջությունը

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում քննարկում են զբոսաշրջության զարգացման 2026-30 թթ ռազմավարությունը: Սա նոր ուղղություն է, որը կնպաստի գյուղերի ճանաչելիության բարձրացմանը հուշարձան կոթողների, ազգային ավանդույթների, արհեստների ու գաստրոնոմիական հյուրընկալության միջոցով: Փարաքար համայնքում առաջին անգամ հանրության դատին է ներկայացվում զբոսաշրջության զարգացման 2026-30թթ ռազմավարական ծրագիրը: Օդային ճանապարհով Հայաստան եկող զբոսաշրջիկներին համայնքը որոշել է ներկայանալ իր բոլոր հնարավորություններով ու … Read more

Խոժոռնի՝ վրացական գյուղ, որտեղ սահմանը հասնում է մարդկանց տներին, իսկ հայերն ու ադրբեջանցիները խաղաղ հարևաններ են

Հայաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Խոժոռնի գյուղը հայերի և ադրբեջանցիների համակեցության յուրօրինակ վայր է։ Վրաստանի Մառնեուլիի շրջանի այս գյուղի բնակիչների առօրյան, սակայն, դժվարացել է սահմանային խստացված ռեժիմի պատճառով։ Նրանք հույս ունեն, որ երկու բարեկամ երկրների միջև սահմանային ռեժիմը կմեղմանա Եվրոպական միության երկրների օրինակով։ Դա հնարավորություն կտա գյուղացիներին առանց բյուրոկրատական քաշքշուկների տեղաշարժվել և օգտվել սահմանամերձ տարածքների … Read more

«06»-ը փոխել «Մերսեդես»-ի․ ՀՀ վարչապետը բացահայտել է համապարփակ անվտանգության հինգ գաղտնիքները

Խաղաղության հասնելու ճանապարհին օգտակար չէ մեխանիկական փոխադարձության սկզբունքը՝ Երևանում անցկացվող «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այլ կերպ ասած՝ պաշտոնական Երևանի համար ընդունելի չէ տարբեր հարցերում Հայաստանի և Ադրբեջանի գործողությունների «հայելային» արտացոլումը։ Վարչապետը 51 րոպե խոսել է այն պատճառների և նպատակների մասին, որոնք Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը փոխելու հիմք … Read more

Համայնքները ՏԻՄ ընտրությունների շեմին․ ո՞վ, որտե՞ղ և ու՞մ հետ կմասնակցի ընտրության

Խորհրդարանական ընտրություններից երեք ամիս անց քաղաքական պայքարը տեղափոխվում է համայնքներ։ Հանրապետության տարբեր բնակավայրերում ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Ըստ ԿԸՀ–ի ներկայացրած ժամանակացույցի՝ սեպտեմբերի 27-ին ավագանի կընտրեն 4, իսկ հոկտեմբերի 25-ին՝ 21 համայնքներում, այդ թվում՝ Արտաշատում, Արմավիրում, Գավառում, Գորիսում Իջևանում։ Հոկտեմբերի 25-ի համամասնական ընտրությունների ցուցակների առաջադրման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է։ Քաղաքական ուժերն այս փուլում քննարկում են մասնակցության … Read more

Բյուրեղավանի ջուրը ուժեղացված հսկողության տակ․ Ծավի ջրի աղտոտման հարցով քրեական գործ է հարուցվել

Պատասխանատու կառույցները շարունակում են ուժեղացված մոնիթորինգը այն բանից հետո, երբ Բյուրեղավանի խմելու ջրի որակի հարցը հասարակական հնչեղություն ստանացավ։ Առողջապահության նախարարությունը վստահեցնում է՝ ջրի որակը համայնքում վերահսկվում է ամենօրյա ռեժիմով, և վերջին չափումներով՝ շեղումներ չեն արձանագրվել։ Միաժամանակ շարունակվում է Սյունիքի մարզի Ծավ համայնքի ջրի աղտոտման պատճառների ուսումնասիրությունը։ Այստեղ օրեր առաջ խմելու ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել էր … Read more

«Իջնելու ենք մայրուղի, հետո քայլելով առաջանա՞նք»․մարզային տրանսպորտի սահմանափակման առաջարկը՝ քաղաքացիների դժգոհության առիթ

Երևանի ավագանու վերջին նիստում քննարկվել է մայրաքաղաքի երթևեկությունը բեռնաթափելու համար մարզային տրանսպորտի մուտքը Երևանի կենտրոնական հատվածներ սահմանափակելու հարցը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդիրը դիտարկել է ոչ միայն խցանումները նվազեցնելու, այլև մարզային տրանսպորտի, իր բնորոշմամբ, անօրինական գործունեությունը կանխելու համատեքստում։ Նրա խոսքով՝ Երևանում ուղևորափոխադրման իրավունք ունեն միայն համայնքային ընկերությունները՝ «Երևան ավտոբուսը», «Երևանի էլեկտրատրանսպորտը» և մետրոպոլիտենը։ Մարզերից ամեն օր … Read more

Կարուձևի քողի տակ բարձրագույն մաթեմատիկա․ աֆղան աղջիկները նկուղներում կրթություն են ստանում

Աֆղանստանում Թալիբանի իշխանության գալուց հինգ տարի անց ավելի քան 2 մլն աղջիկ զրկված է կրթություն ստանալու իրավունքից: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական տվյալներով՝ Աֆղանստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ 6-րդ դասարանից բարձր աղջիկների և կանանց կրթությունն արգելված է օրենքով։ Այս պայմաններում մայրաքաղաք Քաբուլում ձևավորվել է ընդհատակյա դպրոցների գաղտնի ցանց, ինչի մասին բացառիկ ռեպորտաժ … Read more

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 16.09.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 16.09.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո «Թրամփի ուղին»՝ ՍԴ-ից ԱԺ, իսկ սպասվող հիմնարկեքը՝ 2027-ին Ընդդիմությունն առաջարկում է Բաքու մեկնող պատվիրակություն ձևավորել, մեծամասնությունն ասում է՝ գործադիրը զբաղվում է գերիների հարցով Հերթագրումից մինչև նախագրանցում, հին նմուշից մինչև նոր սերնդի փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվում անձնագրային համակարգում Back to top button

Հայաստանը բողոքի նոտա չի ուղղի Ադրբեջանին․ ՀՀ վարչապետը՝ Գանձասարի դիվանագիտական սկանդալի մասին

9-րդ գումարման ԱԺ-ի առաջին հարցուպատասխանին կառավարության անդամներին  հարց տալու համար գրանցվել է 56 պատգամավոր։ Օրենսդիրի անդամները գործադիրին տարբեր հարցեր են ուղղել՝ ռուսական ռազմաբազայից ու Թրիփ-ից մինչև Գանձասարի դիվանագիտական սկանդալ։ Վերջին թեմային անդրադառնալով վարչապետը նշել է, որ Հայաստանն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը։ Ընդդիմությունը ցանկանում էր հենց վարչապետից … Read more

Ընտանեկան բռնության դեմ նախագիծն ԱԺ-ում է․ 4 առանցքային փոփոխություն է առաջարկվում

Պետությունը պատրաստվում է վերանայել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին արձագանքման մոտեցումները։ Օրենսդրական փոփոխությունների փաթեթով բռնության բոլոր դեպքերը կդառնան հանրային մեղադրանքի գործեր, կվերացվի հաշտեցման հնարավորությունը, իսկ պաշտպանության առաջնահերթ միջոցը կլինի ոչ թե բռնության ենթարկված անձի, այլ բռնարարի մեկուսացումը։ Նպատակն է առավել արդյունավետորեն պաշտպանել զոհերին, կանխել կրկնվող բռնությունը և հստակ արձանագրել՝ ընտանեկան բռնությունը չպետք է մնա անպատիժ։ … Read more