Ռուսաստանը կարող է ապահովել ավելի լավ որակ՝ ավելի քիչ գումարով․ Դմիտրի Պեսկով

Ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի փոխգործակցության մասով, այստեղ կան հին խորհրդային օբյեկտներ, որոնք, իհարկե, խորհրդային և ռուսական նախագծի օբյեկտներ են։ Այստեղ Ռուսաստանը, անշուշտ, ավելի մեծ կոմպետենցիաներ և ավելի մեծ մրցունակություն ունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Երևանի և Վաշինգտոնի միջև միջուկային համագործակցության մասին։ Պեսկովի խոսքով՝ որպես միջուկային ոլորտում … Read more

ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցության հարցը

Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծում ՌԴ հնարավոր մասնակցության պարամետրերը, «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ ««Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ մենք պահպանել ենք մեր դիրքորոշումը։ Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր գործընկերների հետ Երևանում՝ քննարկելու ինչպես պարամետրերը, այնպես էլ այս կամ այն կերպ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը», … Read more

ԵՄ-ն բացահայտել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի բովանդակությունը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթի մանրամասները։ Փաստաթղթում շեշտը դրվում է ռուսական նավթի մատակարարման հետ կապված ծովային ծառայությունների լիակատար արգելքի, ինչպես նաև Ռուսաստան ավելի քան 360 միլիոն եվրո արժողությամբ ապրանքների և ծառայությունների արտահանման սահմանափակումների խստացման վրա, ներառյալ՝ անվադողերը, տրակտորները և կիբեռծառայությունները։ Սահմանափակումների կենթարկվի ևս 43 նավ. դրանց … Read more

Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա՝ չնայած Մեծ Բրիտանիայից և Եվրոպայից «պատերազմ հրահրողներին»․ Դմիտրիև

Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա՝ չնայած Մեծ Բրիտանիայից և Եվրոպայից «պատերազմ հրահրողներին», Աբու Դաբիի բանակցություններն ամփոփելով՝ ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Հիշեցնենք, որ Ուկրաինան և Ռուսաստանը Աբու Դաբիում սկսել են ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանակցությունների երկրորդ օրը՝ քննարկելու պատերազմի ավարտի ուղիները, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ուկրաինացի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը։

Ընդդեմ ՀՀ-ի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված գանգատների թիվն աճել է․ ՄԻԵԴ տարեկան զեկույց

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2025 թվականի տարեկան զեկույցի համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննության սպասող գանգատների ընդհանուր թիվը նվազել է 11%-ով՝ 2025 թվականի հունվարի 1-ի շուրջ 60 350-ից հասնելով 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ շուրջ 53 450-ի։ Դատարանին ներկայացված նոր դիմումների ընդհանուր թիվն աճել է 10%-ով՝ 2024 թվականի 28 800 դիմումից 2025-ին հասնելով 31 800-ի։ Ըստ ՄԻԵԴ-ի … Read more

ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել – Live News

Սոչիից և Թեհրանից դեպի Երևան չվերթները չեղարկվել են: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։ Մասնավորապես չեղարկվել են Flysepehran ավիաընկերության չվերթը Թեհրանից և Azimuth ավիաընկերության չվերթը՝ Սոչիից: Ինքնաթիռները պետք է Հայաստան ժամանեին ժամը 13:35-ին և 14:45-ին: Չվերթերի չեղարկման պատճառները հայտնի չեն:

ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստան չվերթեր են չեղարկվել

Սոչիից և Թեհրանից դեպի Երևան չվերթերը չեղարկվել են: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից: Մասնավորապես չեղարկվել են Flysepehran ավիաընկերության չվերթը Թեհրանից և Azimuth ավիաընկերության չվերթը՝ Սոչիից: Ինքնաթիռները պետք է Հայաստան ժամանեին ժամը 13:35-ին և 14:45-ին: Չվերթերի չեղարկման պատճառները հայտնի չեն:

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Զախարովա

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, Մոսկվան կշարունակի այն զարգացնել՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների, միջազգային անվտանգության և կայունության ամրապնդման։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր գործադիր հրամանագիր, որը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին ներմուծման մաքսատուրքեր սահմանել … Read more

Ֆիննական և ուկրաինական ակնկալիքները Հարավային Կովկասում

Ֆինլանդիայի պաշտպանական ուժերը և Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակված նյութերում անդրադարձել են Հայաստան–Ադրբեջան կարգավորման գործընթացին։ Արձանագրում են՝ ռուսական ազդեցությունը տարածաշրջանում նվազել է։ «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանի գնահատմամբ՝ թեև երկու նյութերում Հայաստանի հիշատակումը առանձնահատուկ նշանակություն չունի, թե՛ Ուկրաինան, թե՛ Ֆինլանդիան ուշադրությամբ հետևում են Ռուսաստանին։ Համատեքստ «Հարավային Կովկասում Ռուսաստանը կարևոր դերակատար է մնում՝ … Read more

«Պատկերացրեք՝ մեկը հիբրիդային պատերազմի մասին խոսի, կամ Ալեն Սիմոնյանը հերթական հիմարությունն ասի, Ռուսաստանը հայտարարի 200 տոկոս մաքսատուրք Հայաստանի համար»․ Ռոբերտ Քոչարյան

«Եթե խոսենք հիբրիդային պատերազմի կամ խոշոր պետությունների՝ փոքր պետությունների վրա ազդեցության մասին, հիմա տեսնում ենք, թե Թրամփը ինչպես է իր հարցերը լուծում․ մեկի ասածն իր դուրը չեկավ, մաքսատուրքեր է սահմանում։ Պատկերացրեք՝ Ռուսաստանը նման ոճ որդեգրի՝ աշխատելու այն տարածքների հետ, որոնք պատմականորեն համարվում են Ռուսաստանի ազդեցության գոտի»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ … Read more