
Ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի փոխգործակցության մասով, այստեղ կան հին խորհրդային օբյեկտներ, որոնք, իհարկե, խորհրդային և ռուսական նախագծի օբյեկտներ են։ Այստեղ Ռուսաստանը, անշուշտ, ավելի մեծ կոմպետենցիաներ և ավելի մեծ մրցունակություն ունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Երևանի և Վաշինգտոնի միջև միջուկային համագործակցության մասին։
Պեսկովի խոսքով՝ որպես միջուկային ոլորտում աշխարհի ամենաառաջադեմ երկիր, Ռուսաստանը կարող է դիմակայել միջազգային մրցակցության ամենաբարձր մակարդակին, եթե նման մրցակցություն պահանջվի իր գործընկերների կողմից։
«Ռուսաստանը կարող է առաջիկա տարիներին ապահովել ավելի լավ որակ՝ ավելի քիչ գումարով», – հավելել է նա։