FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան-Դուշանբե-Երևան երթուղով – Live News

FlyOne Armenia ավիաընկերությունն օգոստոսի 22-ից չվերթներ կիրականացնի դեպի Դուշանբե, Տաջիկստան: «Արմենիա» միջազգային օդանավակայանների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Երևան – Դուշանբե – Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

China Southern Airlines ընկերությունն ավելացնում է Ուրումչի-Երևան չվերթների քանակը – Live News

Ուրումչի-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթներ իրականացնող China Southern Airlines ընկերությունը հուլիսի 21-ից ավելացնում է չվերթների հաճախականությունը՝ նախկին երեքի փոխարեն շաբաթական թռիչքների քանակը հասցնելով վեցի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ընկերության երևանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Սեն Ջիամինը՝ շեշտելով, որ ընկերությունն այս կերպ նպատակ ունի առավել ամրապնդել Հայաստանի ու Չինաստանի միջև օդային կապը։ Վերջինիս խոսքով՝ … Read more

Կրասնոդարի միջազգային օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում․ այդ թվում՝ դեպի Երևան թռիչքը

Կրասնոդարի միջազգային օդանավակայանում 23 չվերթի մեկնում ու ժամանում է հետաձգվում։ Այս մասին են վկայում առցանց չվատախտակի տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այսպիսով, մեկնման մասով հետաձգվել է 11 չվերթ՝ չորսը՝ դեպի Մոսկվա, երկուսը՝ Սանկտ Պետերբուրգ, և մեկական չվերթ՝ դեպի Շարմ էլ Շեյխ (Եգիպտոս), Եկատերինբուրգ, Սամարա, Երևան (Հայաստան) և Կազան։ Բացի այդ, ուշանում է ևս 12 չվերթի ժամանումը՝ … Read more

Մեկնարկել են «Շիրակ Ավիա» ավիաընկերության Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով չվերթները

Մեկնարկել են «Շիրակ Ավիա» ավիաընկերության Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով չվերթները։ Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 2-ից մեկնարկել է Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ shirakavia.am կամ կապ հաստատել տեղական … Read more

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը գործարկել է Երևան- Բաթումի-Երևան երթուղով չվերթները

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. մայիսի 25-ից մեկնարկել է Երևան- Բաթումի-Երևան չվերթները: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

Ռուսաստանից Հայաստան չվերթներ են հետաձգվել – Live News

Ռուսաստանից միանգամից 5 չվերթ է հետաձգվել դեպի Հայաստան։ Այս մասին հայտնի է դառնում «Զվարթնոց» օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներից: Ավելի վաղ հայտնի էր դարձել Մոսկվայի («Վնուկովո», «Շերեմետևո»), Սանկտ Պետերբուրգի («Պուլկովո») և Ռուսաստանի այլ քաղաքների օդանավակայաններում չվերթերի զանգվածային ուշացումների մասին՝ կապված ԱԹՍ-ների հարձակման պատճառով թռիչքների ժամանակավոր սահմանափակումների հետ: Այսպես, ուշացումով Մոսկվայից Երևան կժամանեն «FlyOne» և «Azimuth» ընկերությունների … Read more

Ռուսաստանից դեպի Հայաստան չվերթներ են հետաձգվել

Ռուսաստանից դեպի Հայաստան իրականացվող հինգ չվերթների ժամանումը հետաձգվում է։ Այս մասին հայտնի է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալներից։ Ուշացումով Երևան կժամանեն Մոսկվայից իրականացվող երկու չվերթ (FlyOne և Azimut ավիաընկերություններ), ինչպես նաև երեք չվերթ Սոչիից (Azimut, S7 Airlines և «Աերոֆլոտ»): Ավելի վաղ հայտնի էր դարձել Մոսկվայի («Վնուկովո» և «Շերեմետևո»), Սանկտ Պետերբուրգի («Պուլկովո»), ինչպես նաև Ռուսաստանի … Read more

Չեղարկված ավիատոմսերի փոխհատուցման ապահովման ընթացակարգը գտնվում է մշակման փուլում․ ԱԳՆ

Ի ուշադրություն ՀՀ քաղաքացիների և թեմայի լուսաբանմամբ հետաքրքրված ԶԼՄ ներկայացուցիչների. Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՀՀ ԱԳ նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել էին պայմանավորված Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով, և ում համար ավիաընկերությունը նոր տոմս չի ապահովել և իրենք … Read more

Ընդլայնվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը – Live News

Ռուսական Ռեդ Wings ավիաընկերությունը նոր ուղիղ ավիահաղորդակցություն է սկսում Օրենբուրգ-Երևան երթուղով: Թռիչքները կիրականացվեն SSJ-100 ինքնաթիռներով շաբաթական մեկ անգամ՝ ամառային սեզոնի ընթացքում: Առաջին չվերթը նախատեսված է հունիսի 4-ին:մեկնում Օրենբուրգից-հինգշաբթի, ժամը 11:10-ինճանապարհորդության ժամանակը-3 ժամ 5 րոպեետադարձ Մեկնում Երևանից՝ ժամը 14:05-ին Նոր երթուղու բացումը կընդլայնի Հայաստանի տրանսպորտային հասանելիությունը Օրենբուրգի և հարակից շրջանների բնակիչների համար, ինչպես նաև կհեշտացնի ուղևորությունների … Read more

Աբու-Դաբի-Երևան, Շարժա-Երևան չվերթները հետաձգվել են – Live News

Չեղարկվել է Աբու-Դաբի-Երևան այսօր ժամը 12։20-ին նախատեսված չվերթը, չի կայանալու նաև Շարժա-Երևան չվերթը: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից: Ավելի վաղղ հայտնի էր դարձել, որ Դուբայի օդանավակայանում ԱԹՍ–ի ընկնելուց հետո Երևան-Դուբայ չվերթները ևս հետաձգվել են։