Տեր Դանիելը հոգևոր ծառայություն կիրականացնի Պերմի նորակառույց հայկական եկեղեցում

 Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տեր Դանիել քահանա Մկրտչյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում: Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությամբ՝ Տեր հայրը, որպես հոգևոր սպասավոր, կծառայի ՌԴ Պերմ քաղաքի նորակառույց հայկական եկեղեցում, որի օծման և հանդիսավոր բացման արարողությունը նախատեսվում է առաջիկայում:

Կալինինգրադի եկեղեցու բակում տեղի է ունեցել հավաք՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

ՌԴ Կալինինգրադ քաղաքի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու բակում տեղի է ունեցել հավաք՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: Հարյուրավոր հայեր իրենց բողոքն ու անհանդուրժողականությունն են հայտնել օրվա իշխանությունների վարած քաղաքականությանը՝ պահանջելով ազատել ապօրինի, անհիմնն և շինծու մեղադրանքներով կալանավորված հոգևորականներին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին և բոլոր այն քաղհալածյալներին, որոնք կալանվորվել են Եկեղեցին և հայրենիքը պաշտպանելու համար: … Read more

Մնում էր Հայաստանն ադրբեջանացման տանող խմբակն ինձ պետական մտածողության դասեր տալ

Լինի Մոսկվայում, թե՝ Բրյուսելում, ես պաշտպանել ու պաշտպանելու եմ բացառապես ՀՀ պետական շահը, որից նիկոլականները հեռու են։ ՀՀԿ պատվիրակությունը ՌԴ Հանրային պալատում մասնակցել է հայ-ռուսական հարաբերություններին նվիրված միջոցառմանը։ Ծավալուն ելույթով հանդես եմ եկել, որտեղ բարձրաձայնել եմ հայ-ռուսական հարաբերությունների արդի մտահոգիչ իրավիճակի, ՀՀ անվտանգային սպառնալիքների, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի,արցախահայերի բռնազավթման ու Բաքվում պահվող հայ ռազմագերիների ճակատագրի … Read more

Ինչո՞ւ է Հայաստանը հրաժարվել ղարաբաղցիներին տրվող աջակցությունից․ Զախարովայի մեկնաբանությունը

Հայաստանը հրաժարվել է «Ռուսական մարդասիրական առաքելություն», «Եվրասիա» կազմակերպությունների և Ռոսսոտրուդնիչեստվոյի միջոցով ղարաբաղիներին հատկացվող աջակցությունից, որը մեկնարկել էր 2025 թվականի հունիս– հուլիսին՝ ի պատասխան հայկական հասարակական կազմակերպությունների դիմումի։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այս ընթացքում օգնություն է ցուցաբերվել հանրապետության գրեթե բոլոր խոշոր քաղաքներում և հեռավոր ու դժվարամատչելի … Read more

Երևանը հրաժարվել է Արցախից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող ՌԴ–ի մարդասիրական օգնությունից

Պաշտոնական Երևանը հրաժարվել է Արցախից բռնի տեղահանվածներին ՌԴ–ի մարդասիրական օգնությունից։ Այս մասին Sputnik Արմենիայի փոխանցմամբ ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը Երևանից։ «Պաշտոնական Երևանը հրաժարվել է Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող ռուսական մարդասիրական օգնությունից», – ասել է նա։ Նշենք, որ ավելի վաղ «Եվրասիա» ՀԿ-ն հայտնել էր, որ մարդասիրական ակցիայի շրջանակներում օգնություն է ստացել ընդհանուր առմամբ 7000 … Read more

Գերտերությունները դիվանագիտական խաղատախտակին աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը

Ուշագրավ էր ԱՄՆ հատուկ բանագնաց Ուիթքոֆի գրառումը՝ Ֆլորիդայում երեկ տեղի ունեցած ռուս-ամերիկյան պատվիրակությունների հանդիպման մասին: Նախ, որ այն տեղի է ունեցել ԱՄՆ-ում, և երկրորդ՝ հենց ձևակերպումն արդեն տարողունակ ու ինտրիգային է. «…քննարկել են տարբեր թեմաներ»: Դժվար թե, ՌԴ պատվիրակությունն ԱՄՆ գնար առանց քննարկվող հարցերի շուրջ նախնական համաձայնությունների: Ուշագրավ է նաև ամերիկյան պատվիրակությունը, որը նման է … Read more

Պուտինը Սերգեյ Վերշինինին նշանակել է Թուրքիայում ՌԴ դեսպան – Live News

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ նախկին փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինին նշանակել է Թուրքիայում դեսպան։ Նա կփոխարինի Ալեքսեյ Երխովին, որը դիվանագիտական ​​առաքելությունը ղեկավարում էր 2017 թվականից։ Մերձավոր Արևելքի հարցերով մասնագիտացած փորձառու դիվանագետ Վերշինինը 2018 թվականից ի վեր ղեկավարում է այս հարցերը ՌԴ արտաքին գործերի նախարարությունում։

Ալեն Սիմոնյանը Մոսկվայից վերադարձել է կես մլն դրամանոց նվերներով

19 Փետրվարի, 2026 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ–ից վերադարձել է ավելի քան կես մլն դրամ ընդհանուր արժեքով նվերներով։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: Ալեն Սիմոնյանի ներկայացրած տեղեկությունների համաձայն` փետրվարի 4-7–ը Մոսկվա կատարած այցի ընթացքում նա հյուրընկալող կողմից 3 թանկարժեք նվեր է ստացել. ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի … Read more

Ռուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա

12 Փետրվարի, 2026 Ռուսաստանը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Դիրքորոշման ձևավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Գազայի հարցով Խաղաղության խորհրդի ստեղծման մասին Թրամփը հայտարարել էր հունվարի 16-ին։ Նա մասնակցության հրավեր էր ուղարկել ավելի քան 50 պետությունների ներկայացուցիչների, այդ … Read more

WhatsApp-ն ամողջությամբ անհասանելի է դարձել ՌԴ-ում

11 Փետրվարի, 2026 Ըստ ռուսական աղբյուրների՝ WhatsApp-ը լիովին անհասանելի է դարձել ՌԴ-ում։ Մեսսենջերի դոմեյնը անհետացել է «Ռոսկոմնադզորի» DNS-բազաներից։ Օրերս ՌԴ-ում հայտարարեցին նաև Telegram-ի աշխատանքը սահմանափակելու մասին։ Ի դեպ, քանի օր է, ինչ Telegram-ի աշխատանքը նկատելիորեն դանդաղել է, ինչը հատկապես զգացվում է վիդեո նյութերի բեռնման ժամանակ։