Լապորտան Սուպերլիգայի ակումբներին կոչ է արել վերադառնալ ՈւԵՖԱ-ի հետ երկխոսությանը

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է իր մտադրությունը՝ դուրս գալու Սուպերլիգայի նախագծից և վերադառնալու ՈւԵՖԱ-ի հետ երկխոսությանը, ինչին նա կոչ է արել նաև մյուս ակումբներին։ ««Բարսան» աշխատում է ՈւԵՖԱ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Մենք ՈւԵՖԱ-ի հետ համաձայնության ենք գալիս՝ հանուն ֆուտբոլի բարօրության, հանուն խաղաղության եվրոպական ֆուտբոլում: Կան բաներ, որոնք և՛ Սուպերլիգան, և՛ ՈւԵՖԱ-ն կարող են … Read more

ՈւԵՖԱ-ն Բարսելոնային և Միլանին թույլատրել է խաղեր անցկացնել Եվրոպայից դուրս

ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել, որի համաձայն թույլատրում է Լա Լիգայի «Վիլյառեալ» – «Բարսելոնա» և Ա Սերիայի «Միլան» – «Կոմո» հանդիպումները անցկացնել Եվրոպայի սահմաններից դուրս։ Իր հայտարարության մեջ ՈւԵՖԱ-ն նշել է, որ ազգային լիգայի խաղերը արտասահմանում անցկացնելու գաղափարի նկատմամբ լայն աջակցություն չկա։ «Հաշվի առնելով, որ ՖԻՖԱ-ի համապատասխան կանոնակարգերը (որոնք ներկայումս վերանայման փուլում են) բավականաչափ հստակ և … Read more

Չեմպիոնների լիգայի ներկայիս ձևաչափը փոփոխելու առաջարկ է արվել․ հայտնի են մանրամասները

Սուպերլիգայի նախագծի կազմակերպիչ A22-ը վերջին ութ ամիսների ընթացքում բանակցություններ է վարել ՈւԵՖԱ-ի, Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ։ Այս երկու ակումբներն առայժմ միակներն են, որոնք չեն հրաժարվել Սուպերլիգայի գաղափարից։ Կողմերը քննարկել են Չեմպիոնների լիգայի ներկայիս ձևաչափը բոլորին հարմար տարբերակով փոփոխելու հնարավորությունը՝ բացառելով երրորդ մրցաշարի ստեղծումը։ Ինչպես փոխանցում է Mundo Deportivo-ն, Սուպերլիգան ՈւԵՖԱ-ին ներկայացրել է երկու հիմնական … Read more

ՈւԵՖԱ-ն հետաձգել է Իսրայելի հեռացման հարցը․ պատճառը հայտնի է — Armsport.am

Եվրոպական ֆուտբոլի ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) հետաձգել է Իսրայելի թիմերի մրցաշարերից հեռացման վերաբերյալ քվեարկությունը՝ նպատակ ունենալով «հնարավորություն տալ» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի իրականացմանը: Այս մասին հայտնում է The Times-ը: Աղբյուրի տվյալներով՝ ՈւԵՖԱ-ն այս շաբաթ նախատեսում էր անցկացնել գործադիր կոմիտեի արտահերթ նիստ, որի ընթացքում, ակնկալվում էր, որ անդամների մեծամասնությունը կաջակցի Իսրայելի թիմերի հեռացման առաջարկին: Հաղորդվում … Read more

Օգնության հասավ «մեծ եղբայրը». ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել Իսրայելի վերաբերյալ

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) չի արգելել Իսրայելի ազգային հավաքականներին և ակումբներին մասնակցել միջազգային մրցաշարերին այն բանից հետո, երբ կազմակերպության ղեկավարությունը ճնշման տակ է հայտնվել Միացյալ Նահանգների կողմից, հաղորդում է Israel Hayom-ը։ Աղբյուրի համաձայն՝ Իսրայելին օգնություն են ցուցաբերել բազմաթիվ դիվանագետներ, ֆուտբոլային ասոցիացիաների ներկայացուցիչներ և սպորտային համայնքի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ներկայումս Իսրայելի ֆուտբոլային ասոցիացիան խուսափել է … Read more

Իսպանիան և Կանտոնան ազդե՞լ են ՈւԵՖԱ-ի վրա. սպասվում է նոր որոշում — Armsport.am

«Իսրայելն այսօր» թերթի տվյալներով՝ ՈւԵՖԱ-ն հաջորդ շաբաթ կարող է որոշում կայացնել Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականին և այդ երկրի ակումբներին ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից հեռացնելու մասին։ Աղբյուրի տեղեկություններով՝ որոշումը կարող է ընդունվել սեպտեմբերի 23-ին՝ երեքշաբթի օրը։ Պնդվում է, որ Իսրայելի հեռացման վրա պնդում է Կատարը՝ եվրոպական ֆուտբոլի խոշորագույն հովանավորներից մեկը, որը կտրուկ խստացրել է իր … Read more

🎥 ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը վերհիշել է Էրիկ Փիլոյանի կատարած փրկությունը Իռլանդիայի դեմ խաղում

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը վերհիշել է «Ուրարտուի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Էրիկ Փիլոյանի փրկությունը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրի՝ Իռլանդիայի դեմ հաղթական խաղում (2:1)։ «Օգնության է հասնում Էրիկ Փիլոյանը»,- գրված է տեսանյութին կից։ Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի շրջանակում իր հաջորդ հանդիպումները կանցկացնի դրսում՝ Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիների … Read more

Կանտոնան միացել է Իսպանիայի բոյկոտին․ ինչ է պատահել — Armsport.am

«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան կարծում է, որ Իսրայելի ակումբները և ազգային հավաքականը պետք է հեռացվեն ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից՝ Ռուսաստանի օրինակով: «ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն Ռուսաստանին բացառեցին Ուկրաինայում հակամարտության սկսվելուց ընդամենը չորս օր անց: Այժմ 716 օր է անցել այն պահից, երբ Amnesty International-ը այս իրավիճակը որակեց որպես … Read more

Արդարությունը վերականգնվեց․ 49 տարի անց Սլովակիան ճանաչվեց Եվրոպայի չեմպիոն

1976 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Հարավսլավիայում, մի երկրում, որն այլևս գոյություն չունի քարտեզի վրա։ Իսկ մրցաշարի հաղթողը Չեխոսլովակիան էր՝ մեկ այլ պետություն, որն էլ չկա։ Սակայն, երբ Չեխիայի Հանրապետությունն ու Սլովակիան առանձնացան 1993 թվականին, ՈւԵՖԱ-ն կայացրեց որոշում, որը վեճեր առաջացրեց ավելի քան երեք տասնամյակ։ Միայն Չեխիայի Հանրապետությունն էր ճանաչվել որպես Չեխոսլովակիայի իրավահաջորդ՝ … Read more

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն դժգոհ են Լապորտայի հայտարարություններից — Armsport.am

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն դժգոհ են «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հայտարարություններից, հայտնում է Sport.es-ը։ Ըստ իսպանական պարբերականի՝ Լապորտայի խոսքերը, որոնք վերաբերում են ակումբային աշխարհի առաջնությանը, վիրավորել են ՖԻՖԱ-ի ղեկավարներին։ Նա քննադատել էր ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարի կազմակերպիչներին այն բանի համար, որ գործող Լա Լիգայի չեմպիոններին չեն հրավիրել, մինչդեռ ավելի թույլ ակումբներ մասնակցել են մրցաշարին։ Մյուս կողմից, ՈւԵՖԱ-ի … Read more