ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն դժգոհ են «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հայտարարություններից, հայտնում է Sport.es-ը։
Ըստ իսպանական պարբերականի՝ Լապորտայի խոսքերը, որոնք վերաբերում են ակումբային աշխարհի առաջնությանը, վիրավորել են ՖԻՖԱ-ի ղեկավարներին։ Նա քննադատել էր ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարի կազմակերպիչներին այն բանի համար, որ գործող Լա Լիգայի չեմպիոններին չեն հրավիրել, մինչդեռ ավելի թույլ ակումբներ մասնակցել են մրցաշարին։
Մյուս կողմից, ՈւԵՖԱ-ի ղեկավարները չեն հավանել Լապորտայի առաջարկը՝ Իսպանիայի առաջնության խաղերն արտասահմանում անցկացնելու մասին։ Բացի այդ, Լապորտայի և ՈւԵՖԱ-ի հարաբերությունները լարված են մնում Սուպերլիգայի հնարավոր ստեղծման պատճառով։