Եվրո-2008-ի աստղերը. որտե՞ղ են նրանք հիմա և ինչպե՞ս դասավորվեցին նրանց ճակատագրերը

Եվրո-2008-ը դարձավ 21-րդ դարի ամենավառ մրցաշարերից մեկը։ Այնտեղ ծնվում էին նոր աստղեր, իսկ հին կուռքերը հեռանում էին ասպարեզից։ Իսպանիան սկսեց իր «ոսկե դարաշրջանը», Ռուսաստանն ապրեց ֆուտբոլային հրաշք, իսկ Եվրոպան տեսավ հերոսների, որոնց մասին խոսեցին դեռ երկար տարիներ։ Անցել է ավելի քան 15 տարի. այն ժամանակ փայլող ֆուտբոլիստներից շատերն արդեն ավարտել են կարիերան՝ դառնալով մարզիչներ, փորձագետներ … Read more

Երբ և որտեղ կկայանա Իսպանիա — Արգենտինա սուպերհանդիպումը — Armsport.am

Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Իսպանիայի և Ամերիկայի գավաթի գործող գավաթակիր Արգենտինայի հավաքականների միջև սպասվող մրցավեճը՝ «Ֆինալիսիման», տեղի կունենա 2026 թվականի մարտի 27-ին Կատարում։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կհյուրընկալի «Լուսաիլ» մարզադաշտը, որտեղ ժամանակին անցկացվել են 2022 թվականի աշխարհի առաջնության հանդիպումները։ «Ֆինալիսիման մեկտեղում է մայրցամաքային երկու չեմպիոններին համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր իրադարձություններից մեկում՝ ընդգծելով … Read more

Նա պետք է անընդհատ զարգանա որպես անհատ և ֆուտբոլիստ. Դե լա Ֆուենտեն՝ Յամալի մասին

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն անդրադարձել է «Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Լամին Յամալի դերին ազգային ընտրանու կազմում, ինչպես նաև մեկնաբանել վերջինիս և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալի միջև տեղի ունեցած միջադեպը։ «Լամինը շատ կարևոր խաղացող է։ Մեզ ինտելեկտ և հեռատեսություն է հարկավոր՝ հասկանալու համար, թե նա ինչ նշանակություն ունի մեզ համար։ Նա … Read more

Մահվան խումբ գոյություն չունի․ Լուիս դե լա Ֆուենտե — Armsport.am

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության արդյունքները։ «Մարդիկ կարծում են, թե կան հեշտ խմբեր, բայց իրականում մակարդակը շատ հավասար է։ «Մահվան խումբ» գոյություն չունի։ Սա պատմական առաջնություն է լինելու, քանի որ բոլոր մասնակիցների մակարդակը բացառիկ է։ Նման հանդիպումները ստիպում են խաղալ հնարավորությունների առավելագույն սահմաններում»,- դե լա … Read more

Մեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել Իսպանիայի հավաքականի դեմ նախատեսված Ֆինալիսիմային։ «Պատրաստվո՞ւմ եմ մասնակցել այդ խաղին։ Անկեղծ ասած՝ ոչ։ Նույնիսկ հաստատված չէ, թե արդյոք այդ խաղը կկայանա։ Նրանք իրենք դեռ չգիտեն։ Բայց ազնիվ լինելու համար՝ մրցաշրջանի կեսին նախամրցաշրջանային նախապատրաստությունը ամեն ինչ փոխում է ինձ համար։ … Read more

Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին

Opta Sports վերլուծական ընկերությունը հրապարակել է 2026 թվականի Աշխարհի առաջնության ֆավորիտների թարմացված ցանկը, որը գլխավորում է Իսպանիայի ազգային հավաքականը։ Ըստ հարթակի սուպերհամակարգչի հաշվարկների՝ Եվրոպայի գործող չեմպիոնների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 17%։ Հավակնորդների ցանկում երկրորդը Ֆրանսիայի ընտրանին է (14,1%), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Անգլիան (11,8%)։ Ուշագրավ է, որ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան միայն 4-րդ հորիզոնականում … Read more