«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան կարծում է, որ Իսրայելի ակումբները և ազգային հավաքականը պետք է հեռացվեն ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից՝ Ռուսաստանի օրինակով:
«ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն Ռուսաստանին բացառեցին Ուկրաինայում հակամարտության սկսվելուց ընդամենը չորս օր անց: Այժմ 716 օր է անցել այն պահից, երբ Amnesty International-ը այս իրավիճակը որակեց որպես ցեղասպանություն, սակայն Իսրայելին դեռ թույլատրվում է մասնակցել մրցաշարերին: «Ինչո՞ւ պետք է գոյություն ունենան կրկնակի ստանդարտներ: ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն պետք է բացառեն Իսրայելին»,- Կանտոնայի խոսքերն է մեջբերում Haaretz-ը:
Կանտոնան կոչ է արել ակումբներին և գործող ֆուտբոլիստներին հրաժարվել Իսրայելի թիմերի հետ հանդիպումներից: Նա այս հայտարարությունն արել է Լոնդոնում կայացած «Միասին հանուն Պաղեստինի» միջոցառման ժամանակ:
Մինչ այդ Իսրայելի մասնակցության ֆոնին Իսպանիայի ազգային հավաքականը հայտարարել էր ԱԱ-2026-ից հրաժարվելու մասին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը և ՌՊԼ ակումբները 2022 թվականից բացառված են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մրցաշարերից՝ քաղաքական իրավիճակի սրման պատճառով: