Ներաձուրիների և ռոսոներիների բախումը․ Armsport.am-ի ընտրությունը Սերիա Ա-ում — Armsport.am

Իտալիայի առաջնությունը 2025/26թթ․ մրցաշրջանում ամենամրցակցայինն է Եվրոպայում։ Առաջատար հնգյակի միջև միավորների տարբերությունը նվազագույն է, ինչը բարդացրել է, բայց և ավելի հետաքրքիր է դարձրել Armsport.am-ի ընտրությունը։ Armsport.am-ի վարկածով խորհրդանշական հավաքականը Դարպասապահ. Միլե Սվիլար («Ռոմա») Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս («Ինտեր»), Ամիր Ռահմանի («Նապոլի»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Ֆեդերիկո Դիմարկո («Ինտեր») Կիսապաշտպաններ. Սկոտ ՄաքՏոմինեյ («Նապոլի»), Նիկոլո Բարելա («Ինտեր»), Հենրիխ Մխիթարյան … Read more

Ռեալը որոշել է կիսապաշտպան ձեռք բերել․ հայտնի է անունը — Armsport.am

Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել օգտվել հարձակողական ոճի կիսապաշտպան Նիկո Պասի հետգնման իրավունքից, որը ներկայումս արդյունավետ հանդես է գալիս իտալական «Կոմոյում»: «Ռեալի» և «Կոմոյի» միջև կնքված համաձայնագրով նախատեսվում է, որ մադրիդցիները կարող են հետ գնել խաղացողին 9 միլիոն եվրոյով 2025, 2026 և 2027 թվականներին։ Սա՝ չնայած այն հանգամանքին, որ Transfermarkt-ը վերջերս Պասի տրանսֆերային արժեքը բարձրացրել … Read more

El Chiringuito. Ֆլիկի ապագան Բարսելոնայում անորոշ է. ակումբը նրան փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ապագայի շուրջ անորոշությունն աճում է։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գերմանացի մասնագետի հեռանալն ավելի հավանական է, քան կողմերի միջև համագործակցության շարունակությունը։ Ֆլիկը մեծ ճնշման տակ է թիմի անկայուն արդյունքների պատճառով և քննադատության մի մասը համարում է անարդարացի։ Իրավիճակը սրվում է մի շարք խաղացողների, … Read more

Ես մեծ ուշադրությամբ հետևում եմ նրա խաղին․ Ալոնսոն՝ Ռեալի նախկին խաղացողի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կարծում է, որ արգենտինացի կիսապաշտպան Նիկո Պասը պայծառ ապագա ունի։ Մարզիչը մեծ ուշադրությամբ հետևում է ֆուտբոլիստի խաղին «Կոմոյում»։ «Կարող եմ ասել, որ Նիկոն շատ խելամիտ որոշում կայացրեց՝ տեղափոխվելով «Կոմո»։ Ես մեծ ուշադրությամբ հետևում եմ նրան և դիտել եմ նրա խաղը «Յուվենտուսի» դեմ հանդիպմանը։ Նա ամեն ինչ շատ լավ է … Read more

Նա անկասկած համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղ է․ Մեսսի — Armsport.am

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ ու հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, թե երիտասարդ արգենտինացիներից ով կարող է դառնալ համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղ։ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Մեսսին առանձնացրել է «Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասին, որը Մադրիդի «Ռեալի» սան է։ «Նիկո Պասը անհավանական մտածելակերպ ունի, և հենց դրա շնորհիվ է նա այնտեղ, որտեղ հիմա է։ Նա … Read more

🎥 Յուվենտուսը կրեց իր առաջին պարտությունը Սերիա Ա-ում — Armsport.am

Թուրինի «Յուվենտուսը» Իտալիայի ֆուտբոլի առաջնության յոթերորդ տուրում պարտվել է «Կոմոյին»։ Կոմոյում կայացած խաղն ավարտվել է 2:0 հաշվով՝ ի օգուտ տանտերերի։ Գոլերը խփել են Մարկ-Օլիվեր Քեմպֆը և Նիկո Պասը։ Իգոր Թուդորի գլխավորած թիմը ընթացիկ մրցաշրջանում կրել է իր առաջին պարտությունը և 12 միավորով զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում։ «Կոմոն», ունենալով նույնպես 12 միավոր, … Read more

Ներքին առաջնությունների խաղերը դրսում անցկացնել չի՞ կարելի. ՖԻՖԱ-ն կդիմի կտրուկ քայլերի

ՖԻՖԱ-ն ցանկանում է արգելել ազգային առաջնությունների հանդիպումներն անցկացնել արտերկրում, հայտնում է The Guardian-ը։ ​Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ ՈւԵՖԱ-ն թույլատրել է Լա Լիգայի «Վիլյառեալ» — «Բարսելոնա» հանդիպումն անցկացնել Մայամիում (ԱՄՆ), իսկ Սերիա Ա-ի «Կոմոյի» և «Միլանի» միջև խաղը՝ Պերթում (Ավստրալիա)։ Ինչպես նշվում էր ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ, կազմակերպությունը «դժկամությամբ է որոշում կայացրել՝ որպես բացառություն հաստատելու այս … Read more

ՈւԵՖԱ-ն Բարսելոնային և Միլանին թույլատրել է խաղեր անցկացնել Եվրոպայից դուրս

ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել, որի համաձայն թույլատրում է Լա Լիգայի «Վիլյառեալ» – «Բարսելոնա» և Ա Սերիայի «Միլան» – «Կոմո» հանդիպումները անցկացնել Եվրոպայի սահմաններից դուրս։ Իր հայտարարության մեջ ՈւԵՖԱ-ն նշել է, որ ազգային լիգայի խաղերը արտասահմանում անցկացնելու գաղափարի նկատմամբ լայն աջակցություն չկա։ «Հաշվի առնելով, որ ՖԻՖԱ-ի համապատասխան կանոնակարգերը (որոնք ներկայումս վերանայման փուլում են) բավականաչափ հստակ և … Read more

Ռեալը հաջորդ ամռան համար արդեն երկու տրանսֆեր է համաձայնեցրել․ հայտնի են անունները

Մադրիդի «Ռեալը» շարունակում է ակտիվորեն աշխատել կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան գրանդն արդեն նախնական համաձայնության է եկել «Լիվերպուլի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեի և «Կոմոյի» արգենտինացի կիսապաշտպան Նիկոլաս Պասի տրանսֆերի շուրջ։ Նշվում է, որ ֆրանսիացին կմիանա «արքայական» ակումբին ազատ գործակալի կարգավիճակով, իսկ արգենտինացու տրանսֆերը կարժենա 10 միլիոն եվրո, … Read more

Ֆաբրեգասը բացահայտել է, թե ինչ նպատակով է ավարտում կարիերան Բուսկետսը — Armsport.am

«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է «Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի՝ կարիերան ավարտելու մասին հայտարարությունը։ «Նա իմ ընկերն է, հիանալի անձնավորություն և մեծ ֆուտբոլիստ։ Կարծում եմ՝ նրա ժամանակը եկել է, պետք է ճանապարհ բացել երիտասարդների համար։ Բայց նա այն խաղացողներից է, որոնց սիրահարվում ես։ Նրան դաշտում կարող ես չնկատել, բայց երբ բացակայում է, հասկանում … Read more