🎥 ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը վերհիշել է Էրիկ Փիլոյանի կատարած փրկությունը Իռլանդիայի դեմ խաղում

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը վերհիշել է «Ուրարտուի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Էրիկ Փիլոյանի փրկությունը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրի՝ Իռլանդիայի դեմ հաղթական խաղում (2:1)։

«Օգնության է հասնում Էրիկ Փիլոյանը»,- գրված է տեսանյութին կից։

Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի շրջանակում իր հաջորդ հանդիպումները կանցկացնի դրսում՝ Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիների դեմ, համապատասխանաբար հոկտեմբերի 11-ին և 14-ին։

Leave a Comment