Իսպանիան և Կանտոնան ազդե՞լ են ՈւԵՖԱ-ի վրա. սպասվում է նոր որոշում — Armsport.am

«Իսրայելն այսօր» թերթի տվյալներով՝ ՈւԵՖԱ-ն հաջորդ շաբաթ կարող է որոշում կայացնել Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականին և այդ երկրի ակումբներին ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից հեռացնելու մասին։

Աղբյուրի տեղեկություններով՝ որոշումը կարող է ընդունվել սեպտեմբերի 23-ին՝ երեքշաբթի օրը։ Պնդվում է, որ Իսրայելի հեռացման վրա պնդում է Կատարը՝ եվրոպական ֆուտբոլի խոշորագույն հովանավորներից մեկը, որը կտրուկ խստացրել է իր դիրքորոշումը սեպտեմբերի սկզբին Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Կատարի տարածքին հասցված ավիահարվածից հետո։

Իսրայելում մտավախություն կա, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների շարունակությունը կարող է հանգեցնել երկրի երկարաժամկետ հեռացմանը միջազգային մրցաշարերից՝ բոլոր մարզաձևերում։

Ըստ աղբյուրի՝ Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիան և արտգործնախարարությունը բոլոր ջանքերն են գործադրում՝ ՈւԵՖԱ-ի սեպտեմբերի 23-ի նիստում կանխելու Իսրայելի հավաքականի և ակումբների հնարավոր հեռացման մասին քննարկումը։

Ավելի վաղ Իսրայելի՝ միջազգային ասպարեզում հանդես գալու դեմ էին արտահայտվել ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան և Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան։ 

Leave a Comment