Հանրային խոսքը դատական գործընթացների համատեքստում․ SLAPP-ի միջազգային պրակտիկան

SLAPP-ը կամ  հանրային մասնակցությունը ճնշելու ռազմավարական դատական հայցը, միջազգային իրավական պրակտիկայում կիրառվող հասկացություն է։ Այն վերաբերում է իրավիճակներին, երբ դատական գործընթացը կարող է օգտագործվել ոչ միայն իրավունքի պաշտպանության, այլև քննադատության, հանրային քննարկման, լրագրողական գործունեության կամ քաղաքացիական նախաձեռնությունների սահմանափակման նպատակով։ SLAPP բնույթի գործերի դեպքում կարևոր է ոչ միայն այն, թե ինչ պահանջ է ներկայացվել դատարան, այլև՝ ինչ … Read more

Պայքար դպրոցում թմրամիջոցների, ալկոհոլի, ծխախոտի օգտագործման դեմ. ի՞նչ է սահմանում ԿԳՄՍ նախարարի նոր հրամանը

Դեռահասների շրջանում թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի օգտագործման կանխարգելումն այլևս միայն դասարանային զրույցներով չի սահմանափակվում։ Նոր չափանիշներով դպրոցի համար սահմանվում են երեք ուղղությամբ պարտականություններ՝ սովորողների իրազեկում, ծնողների հետ աշխատանք և արտադասարանային զբաղվածության ապահովում։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումը սահմանված է ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի ապրիլի 8-ի N 07-Ն հրամանով հաստատված չափանիշների 15-17-րդ կետերով։ Հրամանն ուժի մեջ … Read more

Սեփականատիրոջ ո՞ր պարտքերը կարող են անցնել բնակարանի գնորդին

Բնակարան գնելիս գնորդների մեծ մասը ստուգում է սեփականության վկայականը և ծանրաբեռնվածությունները։ Սակայն կան պարտավորություններ, որոնք չեն երևում կադաստրի տեղեկանքում, բայց գործարքից հետո դառնում են ձերը։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, հարցը կարգավորվում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքներով։ Ի՞նչ պարտք է անցնում ձեզ Շենքի կառավարման օրենքով բազմաբնակարան շենքի շինության նկատմամբ սեփականության իրավունք ձեռք … Read more

Նոր խաղի կանոններ բիզնեսի համար․ ի՞նչ է փոխելու սնանկության օրենսգիրքը. Մակար Եղիազարյան

ՀՀ-ում սնանկության և վճարունակության վերականգնման գործընթացները կարգավորվում են «Սնանկության մասին» օրենքով, որի համաձայն՝ սնանկությունը ճանաչվում է դատարանի որոշմամբ, երբ պարտապանը չի կարողանում կատարել իր պարտավորությունները։ Միաժամանակ, ժամանակակից մոտեցումները շեշտադրում են ոչ միայն սնանկացման, այլև ֆինանսական առողջացման և վերակազմակերպման մեխանիզմների կարևորությունը՝ նպատակ ունենալով հնարավորինս պահպանել բիզնեսի կենսունակությունը։ Իրավական ուղեկցումը այս գործընթացներում կարևոր դեր ունի ինչպես պարտապանների, … Read more

Դանակահարության դեպք է բացահայտվել

Օգոստոսի 9-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն Վեդիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Մեկնած Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Արալեզ գյուղի … Read more

Դեղագործը դեղատան այցելուին բուժում նշանակելու իրավունք չունի. ի՞նչն է թույլատրված

Հայաստանում սովորական պատկեր է. մարդը դեղատուն է մտնում, նկարագրում ախտանշանները և խնդրում «մի բան տալ»։ Օրենքն այս իրավիճակի համար հստակ սահման է դնում, և դեղագործի լիազորությունները շատ ավելի նեղ են, քան կարծում են երկու կողմերն էլ։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, հարցը կարգավորվում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքով։ Ի՞նչն է ուղղակիորեն արգելված Օրենքի 25-րդ հոդվածի 11-րդ մասով արգելվում է … Read more

Ո՞վ պետք է ներկայացնի քաղաքացու շահը պետական մարմնում

ՀՀ իրավակարգավորման շրջանակում ներկայացուցչությունը հանդիսանում է իրավահարաբերությունների կարևոր ինստիտուտ, որի միջոցով մեկ անձը կարող է հանդես գալ մեկ այլ անձի անունից՝ ստեղծելով, փոփոխելով կամ դադարեցնելով վերջինիս իրավունքներն ու պարտականությունները։ Միաժամանակ, պետական կառավարման համակարգում տարբեր մարմիններ և ինստիտուտներ ապահովում են ինչպես պետական շահերի ներկայացուցչությունը, այնպես էլ հասարակության տարբեր խմբերի մասնակցությունը և ներկայացվածությունը որոշումների կայացման գործընթացում։ Այս … Read more

Բանկը կարող է կասեցնել ձեր գործարքը. ի՞նչ ժամկետներով և ո՞վ կարող է վերացնել կասեցումը

Բանկային փոխանցումը կարող է կանգ առնել ոչ միայն տեխնիկական պատճառներով։ Օրենքը ֆինանսական հաստատություններին և Կենտրոնական բանկին տալիս է գործարքը կասեցնելու իրավունք՝ կասկածի առկայության դեպքում, և սահմանում է հստակ ժամկետներ, որոնց ընթացքում այդ կասեցումը կարող է գործել կամ երկարաձգվել։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումը սահմանված է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի … Read more

Բռնությունը դպրոցում բացահայտորեն արգելվում է. ի՞նչ է համարվում բռնություն սովորողի նկատմամբ

Դպրոցում սովորողի նկատմամբ բռնության հասկացությունը նոր չափանիշներով սահմանվում է շատ ավելի լայն, քան սովորաբար ընկալվում է։ Ֆիզիկական բռնությունից բացի, այն ընդգրկում է հոգեբանական, սեռական և տնտեսական բռնությունը, անտեսումը, բուլինգը, կիբերբուլինգը, ինչպես նաև ֆիզիկական՝ մարմնական պատիժը։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումը սահմանված է ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի ապրիլի 8-ի N 07-Ն հրամանով հաստատված չափանիշների 7-9-րդ կետերով։ … Read more

Դաշտավանում կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ՆԳՆ

Օգոստոսի 9-ին ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում հնչել են նաև կրակոցներ և կան վիրավորներ։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՆԳՆ-ից հայտնում են, որ կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հրազենային վնասվածքով որևէ անձ չկա։ Օգոստոսի 9-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ … Read more