Հանրային խոսքը դատական գործընթացների համատեքստում․ SLAPP-ի միջազգային պրակտիկան

SLAPP-ը կամ  հանրային մասնակցությունը ճնշելու ռազմավարական դատական հայցը, միջազգային իրավական պրակտիկայում կիրառվող հասկացություն է։ Այն վերաբերում է իրավիճակներին, երբ դատական գործընթացը կարող է օգտագործվել ոչ միայն իրավունքի պաշտպանության, այլև քննադատության, հանրային քննարկման, լրագրողական գործունեության կամ քաղաքացիական նախաձեռնությունների սահմանափակման նպատակով։

SLAPP բնույթի գործերի դեպքում կարևոր է ոչ միայն այն, թե ինչ պահանջ է ներկայացվել դատարան, այլև՝ ինչ նպատակով է օգտագործվում դատական գործընթացը։ Հաճախ նման գործերը կարող են արտաքինից նմանվել պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ սովորական հայցերի, սակայն դրանք ունեն իրենց առանձնահատկությունը: Ի՞նչ է SLAPP-ը, և որքանո՞վ է այս խնդիրը արդիական Հայաստանում, Iravaban.net-ի «Իրավական շաբաթի» շրջանակներում ներկայացրել են «Ֆիդելիթի Քոնսալթինգ» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր, փաստաբան Արմեն Մելքումյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Մարիաննա Ավագանը։

Leave a Comment