«Բռնության մասին բարձրաձայնողը պետք է վստահ լինի, որ պետությունն անմիջապես կպաշտպանի իրեն»․ փաստաբան Էլադա Ղահրամանյան

2026 թվականի հուլիսի 3-ին ընդունված ՀՕ-298-Ն օրենքով փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում։ Փոփոխություններով, մասնավորապես, նախատեսվում է բռնություն գործադրած անձանց համար ռեաբիլիտացիոն ծրագրերի կիրառման նոր մեխանիզմ, ինչպես նաև ընդլայնվում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման շրջանակը։ Նոր կարգավորումներով ոստիկանության … Read more

Հարցաքննությունը սովորական զրույց չէ․ եթե չեք հիշում, ավելի լավ է ասեք՝ չեմ հիշում․ փաստաբան Գևորգ Մարտիրոսյան

Շատ մարդիկ, երբ ստանում են զանգ քննչական մարմնից, մտածում են՝ «ընդամենը մի քանի հարցի են կանչում»։ Սակայն հենց այդ պահին ընդունված սխալ որոշումը կարող է հետագայում լուրջ հետևանքներ ունենալ։ Հարցաքննության ժամանակ մարդու իրավունքներն ու պարտականությունները կախված են նրա դատավարական կարգավիճակից՝ վկա՞ է, տուժո՞ղ, թե՞ մեղադրյալ։ Iravaban.net-ը «Էմ Ջի լեքս» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան Գևորգ … Read more

Ժառանգությունը կարող է տարիներով մնալ «օդում կախված». ի՞նչ խնդիրների առաջ են կանգնում քաղաքացիները

Ժառանգության ինստիտուտը հանդիսանում է քաղաքացու մահվան հետ կապվող գույքային հարաբերությունների համընդհանուր կարգավորման հիմք։ Հայաստանում ժառանգությունը կարգավորվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով և «Նոտարիատի մասին» օրենքով։ Այս ոլորտը ներառում է ժառանգների իրավունքների պաշտպանություն (օր․ զավակի, ամուսնու, ծնողի իրավունքներ), ժառանգության բաժանումը պայմանագրով կամ օրենքով, պարտադիր բաժինների ռեժիմը և այլն։ Ելնելով այս ամենից՝ փորձում ենք հասկանալ վարվող պրակտիկան, առկա … Read more

Նոր խաղի կանոններ բիզնեսի համար․ ի՞նչ է փոխելու սնանկության օրենսգիրքը. Մակար Եղիազարյան

ՀՀ-ում սնանկության և վճարունակության վերականգնման գործընթացները կարգավորվում են «Սնանկության մասին» օրենքով, որի համաձայն՝ սնանկությունը ճանաչվում է դատարանի որոշմամբ, երբ պարտապանը չի կարողանում կատարել իր պարտավորությունները։ Միաժամանակ, ժամանակակից մոտեցումները շեշտադրում են ոչ միայն սնանկացման, այլև ֆինանսական առողջացման և վերակազմակերպման մեխանիզմների կարևորությունը՝ նպատակ ունենալով հնարավորինս պահպանել բիզնեսի կենսունակությունը։ Իրավական ուղեկցումը այս գործընթացներում կարևոր դեր ունի ինչպես պարտապանների, … Read more

Ո՞վ պետք է ներկայացնի քաղաքացու շահը պետական մարմնում

ՀՀ իրավակարգավորման շրջանակում ներկայացուցչությունը հանդիսանում է իրավահարաբերությունների կարևոր ինստիտուտ, որի միջոցով մեկ անձը կարող է հանդես գալ մեկ այլ անձի անունից՝ ստեղծելով, փոփոխելով կամ դադարեցնելով վերջինիս իրավունքներն ու պարտականությունները։ Միաժամանակ, պետական կառավարման համակարգում տարբեր մարմիններ և ինստիտուտներ ապահովում են ինչպես պետական շահերի ներկայացուցչությունը, այնպես էլ հասարակության տարբեր խմբերի մասնակցությունը և ներկայացվածությունը որոշումների կայացման գործընթացում։ Այս … Read more

Պաշտպանվելը բնական է, բայց դա բացարձակ իրավունք չէ․ երբ են ավարտվում անհրաժեշտ պաշտպանության սահմանները

Անհրաժեշտ պաշտպանության իրավունքը քրեական իրավունքի կարևորագույն ինստիտուտներից է, որը երաշխավորում է յուրաքանչյուր անձի իրավունքը՝ պաշտպանելու իր կամ այլ անձանց կյանքը, առողջությունը, ազատությունը, սեփականությունը և օրենքով պաշտպանվող այլ շահերը հասարակական վտանգավոր և ապօրինի ոտնձգություններից։ Այս ինստիտուտի նշանակությունն այն է, որ իրավաչափ է ճանաչում այն գործողությունները, որոնք կատարվել են հարձակումը կանխելու կամ կասեցնելու նպատակով՝ օրենքով սահմանված պայմանների … Read more

Ձեռքբերման վաղեմություն. ինչպես ճանաչել սեփականության իրավունքը, երբ պատասխանող չկա. Մարատ Ատովմյան

Ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչումը քաղաքացիների կողմից իրենց գույքային իրավունքների պաշտպանության կարևոր իրավական մեխանիզմներից է։ Սակայն գործնականում առաջանում են իրավիճակներ, երբ անձը երկար տարիներ փաստացի տիրապետում և օգտագործում է անշարժ գույքը, սակայն սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ իրավական հիմքը բացակայում է։ Խնդիրներից մեկն այն է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի տրամաբանությամբ նման պահանջները … Read more

Դատական իշխանությանը ժամկետներով կաշկանդելուց առաջ, համակարգային այլ խնդիրներ կային, որոնց պետք էր անդրադառնալ

Առաջին ատյանի դատարանում մեղադրանքի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացվում է վարույթն ստանձնելու օրվանից հետո՝ ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով: Դատարանը, հաշվի առնելով գործի իրավական բարդությունը, վարութային անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալը և այն հանգամանքները, որոնք անխուսափելիորեն երկարացնում են գործի քննության տևողությունը, կարող է պատճառաբանված … Read more

Դատական ակտը պիտի հիմնվի ոչ թե ենթադրությունների, այլ ապացույցների ամբողջության վրա․ Դավիթ Դիլբարյան

Ապացուցումը քրեական դատավարության հիմնարար ինստիտուտներից է, քանի որ յուրաքանչյուր քրեական վարույթի օրինական և արդարացի լուծումը կախված է գործով հավաքված և գնահատված ապացույցներից։ ՀՀ քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ ապացուցումը ներառում է ապացույցների հավաքումը՝ ստուգումը և գնահատումը՝ վարույթի համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատելու կամ հերքելու նպատակով։  Քրեական դատավարությունում ապացույցների համակարգը բազմազան է և ներառում է կասկածյալի, … Read more

Խցանված խաչմերուկներում մեկ լուսանկարը բավարար չէ վարորդին տուգանելու համար. փաստաբան

Ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետը վարորդներին արգելում է մուտք գործել խաչմերուկ կամ երթևեկելի մասերի հատում, եթե առաջացած խցանման հետևանքով նրանք ստիպված են լինելու կանգնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությանը։ «Ուլպիանոս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանն անդրադարձել է նշված կարգավորմանը՝ ընդգծելով, որ դրա կիրառման համար անհրաժեշտ է ապահովել օրենքով նախատեսված պայմանները։ Նրա խոսքով՝ կառավարության … Read more