Սնանկության վերջին փուլը․ ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով է ավարտվում գործը

«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿ-ի և Iravaban.net առցանց մասնագիտական իրավաբանական մեդիայի համատեղ «Սնանկության ինստիտուտ՝ մատչելի լեզվով» նախագծի շրջանակում հերթական հարցազրույցը նվիրված է սնանկության վարույթի եզրափակիչ փուլին՝ սնանկության գործի ավարտին։ Գործի ավարտի եղանակը կախված է վարույթի ընթացքից՝ առողջացման, թե լուծարային, ընդ որում՝ առողջացման վարույթը կարող է վերածվել լուծարայինի, իսկ լուծարայինը՝ ավարտվել պարտապանի առողջացմամբ։ Հարցազրույցի ընթացքում «Սնանկության … Read more

Ի՞նչ է բաժնետոմսերի կոնսոլիդացիան և ինչպե՞ս է այն ազդում բաժնետերերի վրա ներկայացնում է իրավաբանը

Բաժնետոմսերի կոնսոլիդացիան հանդիսանում է բաժնետիրական ընկերություններին հատուկ կարևոր կորպորատիվ գործիք, որը թույլ է տալիս օպտիմալացնել բաժնետոմսերի կառուցվածքը և բարձրացնել կառավարման արդյունավետությունը։ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը նախատեսում է, որ ընկերությունը կարող է ժողովի որոշմամբ համախմբել տեղաբաշխված բաժնետոմսերը, իսկ կոնսոլիդացիայի արդյունքում առաջացած կոտորակային բաժնետոմսերը ենթակա են պարտադիր հետգնման։ Այս մեխանիզմը լայնորեն կիրառվում է միջազգային պրակտիկայում՝ որպես … Read more

Ներկայացվել են «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շահերի պաշտպանության արշավների արդյունքները

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում Երևանում տեղի ունեցավ բյուջետային գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կողմից իրականացված շահերի պաշտպանության արշավների արդյունքների ներկայացման և քննարկման աշխատաժողովը։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին բյուջետային գործընթացում թիրախային ոլորտների շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունները, արձանագրված ձեռքբերումներն ու ծրագրային արդյունքները։ Ջատագովության ուղղությամբ իրականացված ծրագրերի մասին խոսեց  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» … Read more

Լևոն Քոչարյանի գործով վկայի ցուցմունքների միջև հակասություններ կան․ դատարանում հրապարակվել են նախկին ցուցմունքները

Շարունակվում է 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում տեղի ունեցած ընդդիմադիր ակցիաների ընթացքում արձանագրված դեպքերի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Գործով մեղադրյալներն են Լևոն Քոչարյանը և Սերգեյ Ասատուրովը։ Սեպտեմբերի 2-ի հերթական դատական նիստի ընթացքում հրապարակվեցին գործով վկայի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները։ Դրանք հրապարակվեցին, քանի որ վկայի ներկայիս ցուցմունքներում և նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում առկա էին հակասություններ։ Ցուցմունքների … Read more

«Գողական աշխարհի» գոյությունն այլևս ապացուցման կարիք չունի. ի՞նչ է սահմանել Վճռաբեկ դատարանը

Վճռաբեկ դատարանը 2026 թվականի օգոստոսի 28-ին նախադեպային որոշում է կայացրել Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու հանցակազմի վերաբերյալ՝ առաջին անգամ համակարգված մեկնաբանելով «գողական աշխարհ» հասկացությունը, դրա հատկանիշները և ապացուցման առանձնահատկությունները։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, որոշումը կայացվել է Գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում, հրապարակված է Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքի … Read more

Ճանապարհային նշանը կա, բեռնատարների երթևեկության նկատմամբ վերահսկողությունը՝ ոչ․ Ձորաղբյուրի բնակիչները ահազանգում են

Տեսանյութը նկարահանվել է 2026 թվականի մայիսի 22-ին։   «Առավոտյան դեռ լույսը չբացված՝ առաջին բեռնատարի ձայնից ենք արթնանում։ Հետո՝ մեկը մյուսի հետևից, ամբողջ օրը․ պատուհանները դղրդում են, փոշին նստում է բակերում, երեխաներին վախենում ենք փողոց թողնել։ Նշանը կախված է գլխներիս վերևում, բայց ոչ ոք չի կանգնեցնում», – Iravaban.net-ի հետ զրույցում ասում է Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր … Read more

Ո՞վ է պաշտպանում բնակարանի գնորդի իրավունքը, երբ կառուցապատողը սնանկանում է

Կառուցապատողը սնանկ է ճանաչվում իրավաբանական անձանց սնանկ ճանաչվելու կանոններին համապատասխան. օրենքը սնանկության հատկանիշների և ճանաչման եղանակների մասով տարբերակում չի սահմանում։ Սնանկ ճանաչվելուց հետո կառուցապատող ընկերությունը շարունակում է իր բնականոն գործունեությունը, քանի դեռ դատարանի որոշմամբ չի դադարեցվել։ «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿ-ի և Iravaban.net առցանց մասնագիտական իրավաբանական մեդիայի համատեղ «Սնանկության ինստիտուտ՝ մատչելի լեզվով» նախագծի շրջանակում հերթական … Read more

29.6 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ինչի մեջ է մեղադրվում «Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի նախկին տնօրենը

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ներքին փաստաթղթերի արխիվացման ընթացքում հայտնաբերվել է մի փաստաթուղթ, որը ներկայացվել էր որպես պարզաբանում՝ ուղղված Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությանը։ Փաստաթղթում, ի թիվս այլ հանգամանքների, նշվել է, որ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը կնոջը՝ Սիրանուշ Մոկլոզյանին, ձևակերպել է որպես աշխատակից, սակայն վերջինս, ըստ ներկայացված տվյալների, փաստացի աշխատանքի չի հաճախել՝ միաժամանակ ստանալով … Read more

Հարցաքննությունը սովորական զրույց չէ․ եթե չեք հիշում, ավելի լավ է ասեք՝ չեմ հիշում․ փաստաբան Գևորգ Մարտիրոսյան

Շատ մարդիկ, երբ ստանում են զանգ քննչական մարմնից, մտածում են՝ «ընդամենը մի քանի հարցի են կանչում»։ Սակայն հենց այդ պահին ընդունված սխալ որոշումը կարող է հետագայում լուրջ հետևանքներ ունենալ։ Հարցաքննության ժամանակ մարդու իրավունքներն ու պարտականությունները կախված են նրա դատավարական կարգավիճակից՝ վկա՞ է, տուժո՞ղ, թե՞ մեղադրյալ։ Iravaban.net-ը «Էմ Ջի լեքս» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան Գևորգ … Read more

Նոր խաղի կանոններ բիզնեսի համար․ ի՞նչ է փոխելու սնանկության օրենսգիրքը. Մակար Եղիազարյան

ՀՀ-ում սնանկության և վճարունակության վերականգնման գործընթացները կարգավորվում են «Սնանկության մասին» օրենքով, որի համաձայն՝ սնանկությունը ճանաչվում է դատարանի որոշմամբ, երբ պարտապանը չի կարողանում կատարել իր պարտավորությունները։ Միաժամանակ, ժամանակակից մոտեցումները շեշտադրում են ոչ միայն սնանկացման, այլև ֆինանսական առողջացման և վերակազմակերպման մեխանիզմների կարևորությունը՝ նպատակ ունենալով հնարավորինս պահպանել բիզնեսի կենսունակությունը։ Իրավական ուղեկցումը այս գործընթացներում կարևոր դեր ունի ինչպես պարտապանների, … Read more