Նոր խաղի կանոններ բիզնեսի համար․ ի՞նչ է փոխելու սնանկության օրենսգիրքը. Մակար Եղիազարյան

ՀՀ-ում սնանկության և վճարունակության վերականգնման գործընթացները կարգավորվում են «Սնանկության մասին» օրենքով, որի համաձայն՝ սնանկությունը ճանաչվում է դատարանի որոշմամբ, երբ պարտապանը չի կարողանում կատարել իր պարտավորությունները։ Միաժամանակ, ժամանակակից մոտեցումները շեշտադրում են ոչ միայն սնանկացման, այլև ֆինանսական առողջացման և վերակազմակերպման մեխանիզմների կարևորությունը՝ նպատակ ունենալով հնարավորինս պահպանել բիզնեսի կենսունակությունը։ Իրավական ուղեկցումը այս գործընթացներում կարևոր դեր ունի ինչպես պարտապանների, այնպես էլ պարտատերերի շահերի հավասարակշռման, արդյունավետ բանակցությունների և դատավարական գործընթացների ճիշտ կառավարման տեսանկյունից։

Iravaban.net-ի հետ զրույցում թեման ներկայացրել է «Եղիազարյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Մակար Եղիազարյանը։

Leave a Comment