17-ամյա պատանին հայտնաբերվել է թմրամիջոց տեղադրելու պահին

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վերին Շենգավիթի բնակիչ 17-ամյա մի պատանի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 7-ին՝ ժամը 19․30-ին, Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ տեղադրելու և թաքստոցը լուսանկարելու պահին, տղան ձերբակալվեց ու տեղափոխվեց Շանգավիթի բաժին։ Նրա … Read more

Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ երկու անձ կալանավորվել է – Live News

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրվելու առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունն իրացնելիս քրեական ոստիկանները համագործակցեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ու Կոտայքի մարզի պարեկների հետ։ Մայիսի 26-ին՝ ժամը 20․50-ին, Երևան-Աշտարակ ճանապարհին իրավապահները … Read more

Առգրավվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանա – Live News

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության և Կոտայքի մարզի պարեկների հետ։ Մայիսի 21-ին՝ ժամը 20․20-ին, Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի մոտ, իրավապահները կանգնեցրին «Մերսեդես» մակնիշի մի մեքենա։ Ձեբակալման պահին վարորդն ու ուղևորը փորձեցին դիմել փախուստի․ նրանցից մեկը՝ Վերին Պտղնի գյուղի … Read more

Ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեկ անձ կալանավորվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են Ջ.Կ-ի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու փորձի, ինչպես նաև իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով՝ 16.98 գրամ քաշով a-PVP տեսակի և 13 կգ քաշով Մարիխուանա տեսակի թմրամիջոցներ (շուրջ 700 հզր ԱՄՆ … Read more

Գյումրիում ձերբակալվել են թմրամիջոցների իրացման կասկածանքով տղամարդ և կին

Ապրիլի 8-ին Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ տղամարդ ու կին «Սուզուկի» մակնիշի մեքենայով շրջում և Գյումրիի տարբեր վայրերում տեղադրում են թմրամիջոցով փաթեթներ։ Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները մեքենան հայտնաբերում են Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հետնամասում, և նկատում, որ տղամարդն ու կինն իջնում են մեքենայից, ուսումնասիրում տարածքը, բջջային հեռախոսով նկարում ու կրկին նստում … Read more

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում այս պահին թմրամիջոցներ օգտագործելու հիմքով հաշվառված է 7 անչափահաս. Նարեկ Սարգսյան

Մեզ տրամադրած տվյալներով՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում այս պահին թմրամիջոցներ օգտագործելու հիմքով հաշվառված է 7 անչափահաս։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «Դպրոցականների շրջանում համատարած թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ պնդումներն անհիմն են։ Թմրամիջոցներն արդեն հասել են դպրոցականներին. նման վերնագրով հերթական գրառումն է տարածվել կայքերից մեկում: Կայքն էլ իր հերթին այն արտատպել է սոցցանցի … Read more

Հայտնաբերվել է հերոինով 14 փաթեթ․ 35-ամյա երևանցին ձերբակալվել է – Live News

Փետրվարի 17-ին թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում։ Նույն օրը մայրաքաղաքի Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկում քրեական ոստիկանները ձերբակալեցին Երևանի բնակիչ 35-ամյա տղամարդուն։ Նա տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց հերոինով լցված 14 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմեց ավելի … Read more

Փաստաբանը փորձել է թմրամիջոցներ փոխանցել կալանավորին․ գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու և դրանք քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձին փոխանցելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ փաստաբանը հանդիսանալով քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձի պաշտպան, վերջինիս դրդմամբ նրա համար … Read more

Աբովյանցին ձերբակալվել է՝ մեքենայում ավելի քան մեկ կիլոգրամ մարիխուանա հայտնաբերելուց հետո

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մի բնակիչ իրացման նպատակով ձեռք է բերելու մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված խոշոր չափերի թմրանյութ։ Տեղեկությունն իրացվել է փետրվարի 11-ին։ Համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ՝ քրեական ոստիկանները Երևան-Աշտարակ ավտոճանապարհին ձերբակալեցին 29-ամյա աբովյանցուն և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության … Read more

Մեր իրավապահ մարմինների համար իրենց իսկ տարածքից գողության դեպքերը դարձել են սովորական երեւույթներ. «Հրապարակ»

Hraparak.am-ը գրել էր, որ դեկտեմբերի 5-ից կալանքի տակ գտնվող Արշակ սրբազանի քրեական գործում տրագիկոմեդիկ զարգացումներ կան, եւ նախաքննության մարմինը խուճապի մեջ է։ Պարզվում է, մեղադրանքի համար հիմք հանդիսացող միակ «իրեղեն ապացույցը»՝ թմրախոտի գլանակը, Արմավիրի մարզային քննչական վարչությունից անհետացել է: Փաստաբան Միհրան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նախադեպ է սա եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ։ Նա ասաց․ … Read more