Լսել ենք, թե Նոան մեզնից տասն անգամ ուժեղ է, բայց ես համաձայն չեմ․ Իվանովիչ

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Հայաստանի Չեմպիոն «Նոան» ուժերը կչափի Պոդգորիցայի «Բուդուչնոստի» հետ։ Խաղից առաջ մրցակցի հարձակվող Իգոր Իվանովիչը կիսվել է իր սպասումներով։ «Մենք մեկնում ենք լավ պատրաստված և առանց վնասվածքներ ունեցող խաղացողների, ինչը կարևոր առավելություն է: Վերջին օրերին լսել ենք կարծիքներ, թե «Նոան» մեզանից տասն անգամ ուժեղ է, բայց ես այդ կարծիքի … Read more

📷 Նոան ներկայացրել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի A ցուցակը

«Նոան» ներկայացրել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար նախատեսված A ցուցակը։ Հայտացուցակը կազմվել է ՈՒԵՖԱ-ի չափորոշիչներին և սահմանափակումներին համապատասխան։ B ցուցակը դեռևս չի հրապարակվել։ Ակումբի հայտարարության համաձայն՝ այն կթարմացվի և կհրապարակվի հուլիսի 8-ին։ Հիշեցնենք, որ «Նոայի» մրցակիցը Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստն» է։ Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին, ժամը 20:00-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան … Read more

Գիտենք, որ մեզ դժվար հանդիպում է սպասվում Հայաստանում․ Բուդուչնոստի հարձակվող

Հայաստանի չեմպիոն «Նոան» լիովին պատրաստ է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ Չեռնոգորիայի «Բուդուչնոստի» հետ սպասվող հանդիպմանը: Առաջին խաղը կկայանա հուլիսի 8-ին, ժամը 20:00-ին, Աբովյանում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 15-ին, Պոդգորիցայում, ժամը 23:00-ին: «Նոան» մոտենում է այս խաղին որպես ֆավորիտ՝ հաշվի առնելով իր կայուն խաղը Հայաստանի առաջնությունում և Կոնֆերենցիայի լիգայում նախորդ տարվա փորձը: Թիմի հարձակողական գիծը … Read more

«Նոա»-ն հայտարարել է խորվաթ ֆուտբոլիստի ձեռքբերման մասին

Դիտում ՝ 21 551 Հայաստանի գործող չեմպոին և գավաթակիր «Նոա»-ին է միացել խորվաթ ձախ եզրային հարձակվող Մարին Յակոլիշը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Խորվաթ ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ ֆրանսիական «Անժե», ավստրիական «Ադմիրա Վակերը», խորվաթական «Հայդուկը», ավստրալական «Մելբուրն Սիթին»։ 28-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն Ավստրալիայի «Մաքարթուր» թիմն էր, որտեղից երևանան ակումբ է տեղափոխվել … Read more

Պաշտոնական․ Նոան հայտարարեց խորվաթ ֆուտբոլիստի ձեռքբերման մասին — Armsport.am

Հայաստանի գործող չեմպոին և գավաթակիր «Նոային» է միացել խորվաթ ձախ եզրային հարձակվող Մարին Յակոլիշ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Խորվաթ ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ ֆրանսիական «Անժե», ավստրիական «Ադմիրա Վակերը», խորվաթական «Հայդուկը», ավստրալական «Մելբուրն Սիթին»։ 28-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն Ավստրալիայի «Մաքարթուր» թիմն էր, որտեղից երևանան ակումբ է տեղափոխվել տրանսֆերային համաձայնագրով: … Read more

Պաշտոնական․ Հովհաննես Հարությունյանը նոր ակումբ ունի — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը պայմանագիր է կնքել «Նոայի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 26-ամյա կենտրոնական կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Արարատ–Արմենիայի» կազմում։ Հարությունյանի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր։ Ֆուտբոլիստը «Նոայում» կկրի 99 համարի մարզաշապիկը։

Պաշտոնական․ Նոան գանացի նորեկ ունի — Armsport.am

Լիմասոլի «Արիսի» գանացի աջ պաշտպան Էրիկ Բոակյեն համալրել է «Նոայի» շարքերը։ Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ 25-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է կիպրական «Արիսը», իսկ մինչ այդ նա հանդես է եկել նաև Սլովենիայի առաջատար ակումբներից մեկում՝ «Օլիմպիայում»։ «Նոան» և Բոակյեն կնքել են 3 տարվա պայմանագիր։ Գանացի պաշտպանը երևանյան ակումբի կազմում հանդես կգա … Read more

Պաշտոնական․ ԲԿՄԱ-ի կիսապաշտպանը տեղափոխվեց Նոա — Armsport.am

Հայ 25-ամյա կիսապաշտպան Արամ Խամոյանը պաշտոնապես միացել է երևանյան «Նոա» ակումբին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Այստեղից սկսվում է «Նոայի» հետ իմ ճանապարհը։ Հպարտորեն կրելով այս մարզաշապիկը՝ կտամ առավելագույնը նոր հաղթանակներ կերտելու համար»,- ասել է Խամոյանը ակումբի մամուլի ծառայությանը տված մեկնաբանության մեջ։ Խամոյանի նախորդ ակումբը եղել է ԲԿՄԱ-ն, որի կազմում նա հանդես էր … Read more

ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշ 2024/2025․ Ռեալը գլխավորում է աղյուսակը, հայկական ակումբների դիրքերը

ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո թարմացված ակումբային վարկանիշը։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալը», որը շրջանցել է նախորդ մրցաշրջանի առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։ Եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան»։ Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն մտել է լավագույն հնգյակ, իսկ եզրափակչի մասնակից «Ինտերը» բարձրացել է իններորդից վեցերորդ հորիզոնական։ ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշի լավագույն … Read more

🎥 Պորտուի ակադեմիայի սանը՝ Նոայի ֆուտբոլիստ — Armsport.am

«Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից առաջ հայտարարել է նոր տրանսֆերի մասին: Թիմը համալրել է պորտուգալացի ձախ եզրային պաշտպան Դավիդ Սուալեհեն: 28-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիա Լյուբլյանան»: Նա նախկինում հանդես է եկել Պորտուգալիայի բարձրագույն լիգայի «Պասուշ Ֆերեյրա» և «Ֆարենսե» ակումբներում: Սուալեհեն ֆուտբոլային կարիերան սկսել է «Պորտուի» ակադեմիայում և «Նոայում» կկրի 33 համարի … Read more