🎥 Պորտուի ակադեմիայի սանը՝ Նոայի ֆուտբոլիստ — Armsport.am

«Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից առաջ հայտարարել է նոր տրանսֆերի մասին: Թիմը համալրել է պորտուգալացի ձախ եզրային պաշտպան Դավիդ Սուալեհեն:

28-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիա Լյուբլյանան»: Նա նախկինում հանդես է եկել Պորտուգալիայի բարձրագույն լիգայի «Պասուշ Ֆերեյրա» և «Ֆարենսե» ակումբներում:

Սուալեհեն ֆուտբոլային կարիերան սկսել է «Պորտուի» ակադեմիայում և «Նոայում» կկրի 33 համարի մարզաշապիկը:

Leave a Comment