Պաշտոնական․ Նոան գանացի նորեկ ունի — Armsport.am

Լիմասոլի «Արիսի» գանացի աջ պաշտպան Էրիկ Բոակյեն համալրել է «Նոայի» շարքերը։ Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

25-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է կիպրական «Արիսը», իսկ մինչ այդ նա հանդես է եկել նաև Սլովենիայի առաջատար ակումբներից մեկում՝ «Օլիմպիայում»։

«Նոան» և Բոակյեն կնքել են 3 տարվա պայմանագիր։ Գանացի պաշտպանը երևանյան ակումբի կազմում հանդես կգա 6 համարի մարզաշապիկով։

Leave a Comment