Էդգար Սևիկյանը բացառիկ տաղանդ ունի․ Ռոբի Քին — Armsport.am

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Նոան» վաղը՝ հուլիսի 22-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ուժերը կչափի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ։ Խաղից առաջ «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Ռոբի Քինը մամուլի ասուլիսի ժամանակ կիսվել է իր ակնկալիքներով, ինչպես նաև խոսել թիմի պատրաստվածության մասին։ «Ֆուտբոլիստներն անցել են ինտենսիվ մարզումների շրջան, քրտնաջան աշխատել են և այժմ … Read more

ՉԼ․ Հայտնի է Նոայի հաջորդ մրցակիցը Ֆերնցվարոշի արգելքը հաղթահարելու դեպքում

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլը հաղթահարելու դեպքում «Նոան» կհանդիպի «Ռիյեկա» (Խորվաթիա) / «Լուդոգորեց» (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման  երկրորդ փուլում հայկական թիմի մրցակիցը Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշն» է, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Հիշեցնենք, որ «Ֆերենցվարոշի» դեմ առաջին խաղը … Read more

Նոայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում

Հայտնի են Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում։ Երևանյան թիմը որակավորման երկրորդ փուլում կմրցի Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ «Նոա» — «Ֆերենցվարոշ» զույգը հայտնվել է երկրորդ խմբում, որտեղ հաղթողը կարող է հանդիպել տվյալ խմբի ավելի ցածր վարկանիշ … Read more

ՉԼ. Նոայի հայտացուցակը Ֆերենցվարոշի հետ խաղերի համար — Armsport.am

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլի շրջանակում Հայաստանի չեմպիոն «Նոան» ուժերը կչափի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ։ «Նոան» ներկայացրել է այդ խաղերի համար նախատեսված հայտացուցակը։ Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը տեղի ունենա Հայաստանում՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, հուլիսի 22-ին։

Շտապեցինք կարծել, որ հանդիպումը վաղ է ավարտվել և պատժվեցինք․ Պերկովիչ — Armsport.am

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Բուդուչնոստի» դեմ պատասխան խաղից հետո (2։2) պատասխանել է լրագրողների հարցերին։ «Ցանկանում եմ շնորհավորել իմ ֆուտբոլիստներին: Սա անչափ կարևոր հանդիպում էր մեզ համար: Գիտեինք, որ Պոդգորիցայում միայն եղանակը շոգ չէր լինելու, նաև թեժ մթնոլորտ էր մարզադաշտում։ Մենք շտապեցինք կարծել, որ հանդիպումը վաղ է ավարտվել և պատժվեցինք։ … Read more

🎥 ՉԼ․ Նոան չհաղթեց 10 հոգով մնացած Բուդուչնոստին, բայց դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստի» հետ (2:2): Հանդիպման հաշիվը բացվեց արդեն մեկնարկում․ աչքի ընկավ Ուլադ Օմարը, որը գոլի հեղինակ էր դարձել նաև երևանյան խաղում։ 18-րդ րոպեին տանտերերը մնացին տասը հոգով՝ մրցավարի հետ վիճելու պատճառով ուղիղ կարմիր քարտ ստացավ հարձակվող Իվան Բուլատովիչը։ … Read more

Կայացավ Fastex Պրեմիեր լիգայի վիճակահանությունը — Armsport.am

Հուլիսի 15-ին տեղի ունեցավ Fastex Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի վիճակահանությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։  Վիճակահանության արդյունքում Fastex Պրեմիեր լիգայի մասնակից ակումբները ստացան հետևյալ խաղային համարները, որի հիման վրա էլ կձևավորվի առաջնության խաղացանկը: 1․ «Նոա»2․ ԲԿՄԱ3․ «Գանձասար»4․ «Վան»5․ «Ալաշկերտ»6․ «Փյունիկ»7․ «Արարատ-Արմենիա»8․ «Արարատ»9․ «Ուրարտու»10. «Շիրակ» Fastex Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 1-ին: Առաջին … Read more

Նոան որակյալ թիմ է, բայց Մանչեսթեր Յունայթեդը չէ․ Բուդուչնոստի գլխավոր մարզիչ

«Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Նենադ Լալատովիչը խոսել է «Նոայի» հետ կայանալիք պատասխան խաղի մասին։  ««Նոան» լուրջ մրցակից է՝ ուժեղ անհատականություններով: Առաջին խաղում մենք հիանալի աշխատեցինք պաշտպանությունում: Գիտեինք, որ տարածք տալու դեպքում առաջ անցնելը դժվար կլինի: Դրա համար խաղացինք տակտիկապես՝ կենտրոնանալով արդյունքի վրա: Երբ մի փոքր ազատություն տվեցինք, անմիջապես գոլ բաց թողեցինք: Այնուամենայնիվ, տղաները կատարեցին իմ խնդրանքները: … Read more

📷 Նոայի նախախաղային մարզումը Չեռնոգորիայում — Armsport.am

Երևանի «Նոան» Պոդգորիցայում նախախաղային մարզում է անցկացրել ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի՝ «Բուդուչնոստի» դեմ պատասխան խաղից առաջ։ Հիշեցնենք, որ առաջին խաղում «Նոան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է Չեռնոգորիան ներկայացնող թիմին։ 1. Լուսանկարները՝ ՖԱ «Նոայի» մամուլի ծառայության Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։

Պատրաստ ենք ամեն ինչ տալ Նոային հաղթելու համար․ Բուդուչնոստի պաշտպան — Armsport.am

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/26թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Նոան» Պոդգորիցայում կհանդիպի «Բուդուչնոստին»։ Խաղից առաջ չեռնոգորական ակումբի 21-ամյա կենտրոնական պաշտպան Դամյան Դակիչը կիսվել է իր սպասումներով։ Մրցող թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր հայկական թիմի հաղթանակով՝ 1:0: «Բոլորը երազում են Պոդգորիցայի մարզադաշտում անմոռանալի երեկոյի մասին, և մենք նույնպես կիսում ենք այդ երազանքը: Մեր … Read more