«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Բուդուչնոստի» դեմ պատասխան խաղից հետո (2։2) պատասխանել է լրագրողների հարցերին։
«Ցանկանում եմ շնորհավորել իմ ֆուտբոլիստներին: Սա անչափ կարևոր հանդիպում էր մեզ համար: Գիտեինք, որ Պոդգորիցայում միայն եղանակը շոգ չէր լինելու, նաև թեժ մթնոլորտ էր մարզադաշտում։ Մենք շտապեցինք կարծել, որ հանդիպումը վաղ է ավարտվել և պատժվեցինք։ Ֆուտբոլում՝ հատկապես եվրագավաթներում, փոքր սխալների համար միանգամից պատժվում ես: Ամենակարևորն այն է, որ անցանք երկրորդ փուլ»,- խորվաթ մասնագետի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ երևանյան ակումբը դիմակայության երկու խաղերի արդյունքում 3։2 հաշվով առավելության հասավ «Բուդուչնոստի» նկատմամբ՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր։
Հաջորդ փուլում «Նոան» կհանդիպի հունգարական «Ֆերենցվարոշին», որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։
Ամբողջական ասուլիսը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։