Նոայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում

Հայտնի են Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում։

Երևանյան թիմը որակավորման երկրորդ փուլում կմրցի Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։

«Նոա» — «Ֆերենցվարոշ» զույգը հայտնվել է երկրորդ խմբում, որտեղ հաղթողը կարող է հանդիպել տվյալ խմբի ավելի ցածր վարկանիշ ունեցող թիմերից մեկին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

  • «Ռիյեկա» (Խորվաթիա) / «Լուդոգորեց» (Բուլղարիա)
  • «Համրուն Սպարտանս» (Մալթա) / «Դինամո Կիև» (Ուկրաինա)
  • «Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա) / «Ստյաուա» (Ռումինիա)

«Նոա» – «Ֆերենցվարոշ» դիմակայության առաջին խաղը կկայանա հուլիսի 22-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 30-ին։

Leave a Comment