Ամենաերջանիկ մարզիչը կլինեի, եթե մենք խուսափեինք այդ սխալներից․ Պերկովիչ

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Նոան» հյուրընկալվելիս զիջեց հունգարական «Ֆերենցվարոշին» 3:4 հաշվով և դիմակայության ընդհանուր (4:6) արդյունքում դուրս մնաց հետագա պայքարից։ Հանդիպումից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը պատասխանել է լրագրողների հարցերին։ – Մենք ցանկանում էինք հաջորդ փուլ անցնել։ Առաջին խաղում հնարավորություն ունեինք առավելություն ձեռք բերելու, և ափսոսում ենք, … Read more

Իրանի փոխարեն Հայաստան․ ինչպես Մուլահուսեյնովիչը հայտնվեց Նոայում — Armsport.am

Հայտնի է դարձել, որ «Զրինսկու» անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկու Նարդին Մուլահուսեյնովիչը ընտրել է իր նոր ակումբը։ Ինչպես տեղեկացնում է Meridiansport.ba-ն, հարձակվողը մոտ ժամանակներս եռամյա պայմանագիր կստորագրի Հայաստանի չեմպիոն «Նոայի» հետ։ Նախկինում ֆուտբոլիստը համաձայնեցրել էր պայմանները իրանական «Սեպահանի» հետ և նույնիսկ միացել էր թիմին, սակայն տրանսֆերը տապալվել է, քանի որ իրանական կողմը չի կատարել վճարման պայմանները։ … Read more

🎥 ՉԼ․ Նոան կռիվ տվեց մինչև վերջ, բայց ճանապարհը կշարունակի Ֆերենցվարոշը — Armsport.am

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» հյուրընկալվելիս 3։4 հաշվով զիջեց հունգարական «Ֆերենցվարոշին»։ Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Ալեքսանդր Պեշիչը, Լենի Ժոզեֆը, Կրիստոֆեր Զակարիասենը և Բարնաբաշ Վարգան։ «Նոայի» կազմում պատասխանեցին Հելդեր Ֆերեյրան, Մատեուս Այասը և Ալեն Գրգիչը։ Այսպիսով, Ալեքսանդր Պերկեկովի գլխավորած թիմը երկու խաղերի արդյունքում մրցակցին զիջեց 4։6 … Read more

Չենք պատրաստվում բավարարվել՝ մեր նպատակը հաղթանակն է․ Քինը՝ Նոայի հետ խաղի մասին

Հունգարիայի 36-ակի չեմպիոն «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Ռոբի Քինը մեկնաբանություններ է տվել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի «Նոայի» դեմ պատասխան հանդիպումից առաջ: Խաղը տեղի կունենա Երևանում, ժամը 22:00-ին: Առաջին խաղում հունգարական ակումբը հաղթել էր 2:1 հաշվով: Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում Ռոբի Քինը հույս հայտնեց, որ եղանակային պայմաններն այս անգամ ավելի բարենպաստ կլինեն: – Առաջին խաղում քամին շատ … Read more

ԱՊԼ-ի մրցավարը կսպասարկի Նոա-Ֆերենցվարոշ պատասխան հանդիպումը — Armsport.am

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը» Բուդապեշտում կընդունի Երևանի «Նոային»։ Հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին, Երևանի ժամանակով 22։00-ին։ Խաղը կսպասարկի Ռոբերտ Ջոնսը, նրան կօգնեն Դենիել Ռոբաթանը և Քրեյգ Թեյլորը։ Չորրորդ պաշտոնյան Էնդրյու Քիթչենն է։ Մրցող թիմերի միջև կայացած առաջին խաղում ուժեղ էին հունգարացիները՝ 2:1:

Լուրջ խաղ էր՝ լուրջ մակարդակի վրա․ Նոայի գլխավոր մարզիչը՝ Ֆերենցվարոշի հետ խաղի մասին

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Նոան» սեփական հարկի տակ զիջեց Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշին» 1:2 հաշվով։ Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սանդրո Պերկովիչը պատասխանել է լրագրողների հարցերին։ «Ցանկանում եմ շնորհավորել «Ֆերենցվարոշին»։ Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, որոնք այսօր մեզ հետ էին։ Ինչպես նաև շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին։ Իմ կարծիքով՝ լուրջ խաղ էր՝ լուրջ մակարդակի … Read more

Սպասում եմ, որ պատասխան խաղում նույնպես կհաղթենք․ Ռոբի Քին — Armsport.am

Երեքշաբթի օրը «Ֆերենցվարոշը» 2:1 հաշվով հաղթանակ տարավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Նոայի» դեմ։ Հունգարական թիմը հանդիպումն ավարտեց տասը հոգով. Սիսեն կարմիր քարտ ստացավ 82-րդ րոպեին։ Հանդիպումից հետո «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Ռոբի Քինն անդրադարձել է այդ դրվագին. «Խաղի մեծ մասը մենք էինք վերահսկում, հատկապես առաջին խաղակեսում։ Քանի դեռ նրանք առաջ չէին անցել … Read more

🎥 ՉԼ․ Նոան դիմակայության առաջին խաղում զիջեց Ֆերենցվարոշին — Armsport.am

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում 1։2 հաշվով զիջեց հունգարական «Ֆերենցվարոշին»։ Հանդիպման հաշիվը բացվեց 35-րդ րոպեին՝ հյուրերի պաշտպան Ստեֆան Գարտենմանի կողմից։ Առաջին խաղակեսի վերջնամասում նախ Կալում Օդուդուն հավասարեցրեց հաշիվը, ապա երկրորդ խաղակեսի մեկնարկում խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Բարնաբաշ Վարգան։ «Ֆերենցվարոշը» հանդիպման վերջնամասը անցկացրեց 10 … Read more

ՉԼ․ Նոա — Ֆերենցվարոշ․ մեկնարկային կազմեր — Armsport.am

Այսօր՝ հուլիսի 22-ին ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում Երևանի «Նոան» կընդունի Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշին»։ Հանդիպումը կկայանա Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։ Մրցող թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ «Նոա». «Ֆերենցվարոշ». Խաղի մեկնարկը 20։00-ին է։

Գիտակցում ենք, որ Նոան ուժեղ մրցակից է․ Ֆերենցվարոշի պաշտպան — Armsport.am

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Նոան» վաղը՝ հուլիսի 22-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ուժերը կչափի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ։ Խաղից առաջ պաշտպան Ստեֆան Գարտենմանը ընդգծել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ հասնելը թիմի գլխավոր նպատակներից է։ «Չեմպիոնների լիգան ակումբային ֆուտբոլի գագաթնակետն է։ Սա մեր առաջին պաշտոնական խաղն է նոր մրցաշրջանում, … Read more