Սպասում եմ, որ պատասխան խաղում նույնպես կհաղթենք․ Ռոբի Քին — Armsport.am

Երեքշաբթի օրը «Ֆերենցվարոշը» 2:1 հաշվով հաղթանակ տարավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Նոայի» դեմ։

Հունգարական թիմը հանդիպումն ավարտեց տասը հոգով. Սիսեն կարմիր քարտ ստացավ 82-րդ րոպեին։ Հանդիպումից հետո «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Ռոբի Քինն անդրադարձել է այդ դրվագին.

«Խաղի մեծ մասը մենք էինք վերահսկում, հատկապես առաջին խաղակեսում։ Քանի դեռ նրանք առաջ չէին անցել հաշվի մեջ, ես հանգիստ էի։ Այնուհետև 5-7 րոպե խառնաշփոթ էր։ Բայց ընդմիջումից առաջ մենք գոլ խփեցինք, ինչը շատ կարևոր էր։ Դրանից հետո պարզ դարձավ, որ կհաղթենք։ Գուցե կարմիր քարտը խիստ էր, պետք է կրկին դիտել դրվագը։

Տղաները հիանալի պաշտպանվեցին, փոխարինման մտած խաղացողները նույնպես օգնեցին։ Սա իսկական թիմային աշխատանք էր։ Սպասում եմ, որ պատասխան խաղում նույնպես կհաղթենք և կգերիշխենք։ Շատ լավ կլինի կրկին տեսնել մեր երկրպագուներին մեր մարզադաշտում։ Վերջին անգամ նրանց հետ հանդիպել էինք, երբ նվաճեցինք առաջնությունը։ Հուսով եմ՝ մթնոլորտը հիանալի կլինի, ես արդեն անհամբեր սպասում եմ»,- Քինի խոսքն է մեջբերում «Ֆերենցվարոշի» պաշտոնական կայքը։

Leave a Comment