Լուրջ խաղ էր՝ լուրջ մակարդակի վրա․ Նոայի գլխավոր մարզիչը՝ Ֆերենցվարոշի հետ խաղի մասին

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Նոան» սեփական հարկի տակ զիջեց Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշին» 1:2 հաշվով։

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սանդրո Պերկովիչը պատասխանել է լրագրողների հարցերին։

«Ցանկանում եմ շնորհավորել «Ֆերենցվարոշին»։ Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, որոնք այսօր մեզ հետ էին։ Ինչպես նաև շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին։ Իմ կարծիքով՝ լուրջ խաղ էր՝ լուրջ մակարդակի վրա։ Որոշ դրվագներում հաջողակ չէինք, ինչպես նաև որոշ իրավիճակներում կարող էինք ավելի լավ որոշումներ կայացնել։ Հաշիվը 1:2 է, և, ըստ իս, հաջորդ փուլ դուրս գալու հարցը դեռևս բաց է։ Կգնանք այնտեղ և կփորձենք անակնկալ մատուցել մրցակցին»,- նշել է Պերկովիչը։

Մանրամասն՝ տեսանյութում

Leave a Comment