🎥 ՉԼ․ Նոան դիմակայության առաջին խաղում զիջեց Ֆերենցվարոշին — Armsport.am

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում 1։2 հաշվով զիջեց հունգարական «Ֆերենցվարոշին»։

Հանդիպման հաշիվը բացվեց 35-րդ րոպեին՝ հյուրերի պաշտպան Ստեֆան Գարտենմանի կողմից։ Առաջին խաղակեսի վերջնամասում նախ Կալում Օդուդուն հավասարեցրեց հաշիվը, ապա երկրորդ խաղակեսի մեկնարկում խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Բարնաբաշ Վարգան։ «Ֆերենցվարոշը» հանդիպման վերջնամասը անցկացրեց 10 հոգով․ կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Իբրահիմ Սիսեն։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հունգարական ակումբի կազմում փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 22։00-ին։

 

Leave a Comment