Մեզ սպասվում է շատ բարդ և փորձություններով լի խաղ. Պերկովիչ — Armsport.am

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի 2025/26 թթ․ խաղարկության որակավորման երրորդ փուլի «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ կայանալիք առաջին հանդիպման մասին։ «Ես շատ եմ հարգում մեր մրցակցին։ Նրանց խաղացողների մեծ մասը 30 տարեկանից բարձր են։ Շատ փորձառու ֆուտբոլիստներ են Իսպանիայից։ Մենք գիտենք, թե ինչ որակներ ունեն իսպանացի խաղացողները։ Հստակ է, որ մեզ … Read more

ԵԼ․ Հայտնի է Նոայի հաջորդ մրցակիցը՝ Լինկոլն Ռեդ Իմպսի արգելքը հաղթահարելու դեպքում

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլը հաղթահարելու դեպքում «Նոան» փլեյ-օֆֆ փուլում կմրցի «ՉՖՌ Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի հետ։ Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում հայկական թիմի մրցակիցը Ջիբլարթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսն» է։ «Նոա» – «Լինկոլն Ռեդ Իմպս» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 14-ին։

Նոայի նոր գոլահարը մեկնաբանել է նորամուտի խաղում խփած գոլը — Armsport.am

Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» բոսնիացի նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը մեկնաբանել է իր նորամուտի խաղում խփած գոլը։ «Սա իմ առաջին գոլն էր, և ես հույս ունեմ, որ ապագայում կանեմ ավելին այս ակումբի համար։ Ես հավատում եմ այս թիմին։ «Նոան» միշտ խաղում է հաղթանակի համար, և ես վստահ եմ, որ մենք նաև ապագայում լավ կաշխատենք»,- Նարդին … Read more

Հաղթանակը նվիրում ենք Գոնսալուին, բոլորս նրան գրկում ենք և սպասում այստեղ. Պերկովիչ

Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը ՀՊԼ-ի մեկնարկային տուրում «Շիրակի» դեմ տարած հաղթանակը (4:0) նվիրել է թիմի պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուին, որը վերջերս ծանր վնասվածք է ստացել։ «Ցանկանում եմ այս հաղթանակը և երեք միավորը նվիրել Գրեգին, որը ցավոք, մի քանի օր առաջ վնասվածք է ստացել։ Մաղթում եմ նրան շուտափույթ ապաքինում և … Read more

Նոայի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆում — Armsport.am

Հայտնի են Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլում՝ եթե թիմը հաղթահարի Ջիբլարթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը։ «Նոա» – «Լինկոլն Ռեդ Իմպս» զույգը ընդգրկված է երրորդ խմբում, որի հաղթողը փլեյ-օֆֆ փուլում կարող է հանդիպել տվյալ խմբի ավելի բարձր վարկանիշ ունեցող թիմերից մեկին։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի … Read more

🎥 ՀՊԼ․ Նոան խնդիրներ չունեցավ մեկնարկում՝ վստահ հաղթանակ տանելով Շիրակի նկատմամբ

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի մեկնարկային տուրում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում վստահ հաղթանակ տարավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ (4:0): Երևանյան ակումբի կազմում գոլերով աչքի ընկան Մատեուս Այասը, Վիջիլ Պինսոնը, Ներմին Զոլոտիչը և Նարդին Մուլահուսեյնովիչը՝ վերջինս իր նորամուտի խաղում բացեց գոլերի հաշիվը «Նոայում»։ Այսպիսով, Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. … Read more

ՀՊԼ․ Նոա — Շիրակ․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում գործող չեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում կհանդիպի Գյումրու «Շիրակին»։ Խաղի մեկնարկը 20։00-ին է։ Մեկնարկային կազմերը՝ ստորև․ «Նոա»՝ քիչ անց «Շիրակ»՝ քիչ անց

Պաշտոնական․ Բոսնիայի չեմպիոնի լավագույն ռմբարկուն տեղափոխվեց Նոա — Armsport.am

Բոսնիայի և Հերցեգովինայի գործող չեմպիոն «Զրինսկիի» նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Նարդին Մուլահուսեյնովիչը կարիերան կշարունակի «Նոայում», հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ 27-ամյա բոսնիացի հարձակվողը Հայաստանի գործող չեմպիոնի ու գավաթակրի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, որը ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականը։ Մուլահուսեյնովիչը «Զրինսկիի» կազմում հանդես է եկել 2023 թվականի փետրվարից։ Այդ ընթացքում նա մասնակցել … Read more

ՈւԵՖԱ-ն թարմացրել է ազգային ասոցիացիաների վարկանիշը․ Հայաստանը պահպանել է դիրքերը

Երեկ՝ հուլիս 30-ին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը թարմացրել է ազգային ասոցիացիաների վարկանիշային աղյուսակը։ Թարմացումը հաշվի է առնում շաբաթվա ընթացքում կայացած եվրոպական մրցաշարերի որակավորման փուլերի խաղերի արդյունքները։ Վարկանիշային աղյուսակի վերնամասում փոփոխություններ չկան. առաջատար տասնյակը պահել է իր դիրքերը։ Թարմացված վարկանիշային աղյուսակում Հայաստանը 35-րդն է, Ադրբեջանը՝ 28-րդը, իսկ Վրաստանը՝ 52-րդը։ Հայկական ակումբները շարունակում են ելույթները եվրոպական մրցաշարերում և … Read more

Լավագույն մաղթանքներս եմ հղում Նոային․ Ռոբի Քին — Armsport.am

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Նոան» հյուրընկալվելիս զիջեց հունգարական «Ֆերենցվարոշին» 3:4 հաշվով և դիմակայության ընդհանուր (4:6) արդյունքում դուրս մնաց հետագա պայքարից։ Խաղից հետո հունգարական թիմի գլխավոր մարզիչ Ռոբի Քինը գովեստի խոսքեր է հղել Հայաստանի չեմպիոնի հասցեին։  «Հիանալի թիմի դեմ խաղացինք, լավագույն մաղթանքներս եմ հղում նրանց։ Խաղը լավ սկսեցինք՝ վաղ … Read more