Չենք պատրաստվում բավարարվել՝ մեր նպատակը հաղթանակն է․ Քինը՝ Նոայի հետ խաղի մասին

Հունգարիայի 36-ակի չեմպիոն «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Ռոբի Քինը մեկնաբանություններ է տվել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի «Նոայի» դեմ պատասխան հանդիպումից առաջ: Խաղը տեղի կունենա Երևանում, ժամը 22:00-ին: Առաջին խաղում հունգարական ակումբը հաղթել էր 2:1 հաշվով:

Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում Ռոբի Քինը հույս հայտնեց, որ եղանակային պայմաններն այս անգամ ավելի բարենպաստ կլինեն:

– Առաջին խաղում քամին շատ ուժեղ էր: Հուսով եմ՝ չորեքշաբթի նման խնդիրներ չեն լինի: «Նոան» լավ թիմ է, խաղում է որակյալ ֆուտբոլ և առաջին խաղում ուներ հաջող պահեր: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք նրանց ուժեղ և թույլ կողմերը:

Մենք չենք պատրաստվում պահպանել արդյունքը, քանի որ ես այդպիսի մարզիչ չեմ: Մեր նպատակը հաղթանակն է: Այս պահին կենտրոնացած եմ միայն առաջիկա խաղի վրա, քանի որ դա ամենակարևորն է,- Քինի խոսքն է մեջբերում «Ֆերենցվարոշի» պաշտոնական կայքը։

Leave a Comment