ԱՊԼ-ի մրցավարը կսպասարկի Նոա-Ֆերենցվարոշ պատասխան հանդիպումը — Armsport.am
ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը» Բուդապեշտում կընդունի Երևանի «Նոային»։ Հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին, Երևանի ժամանակով 22։00-ին։ Խաղը կսպասարկի Ռոբերտ Ջոնսը, նրան կօգնեն Դենիել Ռոբաթանը և Քրեյգ Թեյլորը։ Չորրորդ պաշտոնյան Էնդրյու Քիթչենն է։ Մրցող թիմերի միջև կայացած առաջին խաղում ուժեղ էին հունգարացիները՝ 2:1: