Գիտակցում ենք, որ Նոան ուժեղ մրցակից է․ Ֆերենցվարոշի պաշտպան — Armsport.am

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Նոան» վաղը՝ հուլիսի 22-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ուժերը կչափի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ։

Խաղից առաջ պաշտպան Ստեֆան Գարտենմանը ընդգծել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ հասնելը թիմի գլխավոր նպատակներից է։

«Չեմպիոնների լիգան ակումբային ֆուտբոլի գագաթնակետն է։ Սա մեր առաջին պաշտոնական խաղն է նոր մրցաշրջանում, և մենք լի ենք ոգևորությամբ։ Թիմում հիանալի մթնոլորտ է, նոր խաղացողները անհամբեր սպասում են իրենց նորամուտին։

Մենք վերլուծել ենք «Նոայի» խաղը և գիտակցում ենք, որ նրանք ուժեղ մրցակից են։ Հույս ունենք, որ մեր հայ թիմակից Էդգար Սևիկյանի տրամադրած տեղեկությունները կօգնեն մեզ ավելի լավ պատրաստվել։ Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել հաղթանակի համար», — Գարտենմանի խոսքն է մեջբերում «Ֆերենցվարոշի» պաշտոնական կայքը։

Leave a Comment