Արդյո՞ք քաղաքական ենթատեքստ ունի Հայաստանից ծաղկի ներմուծումն արգելելու մասին Ռուսաստանի որոշումը

Վաղվանից Ռուսաստանը արգելք է կիրառելու Հայաստանից ծաղկի ներմուծման համար: Որոշումը կայացրել է երեկ «Ռոսպոտրեբնադզոր» գերատեսչությունը: Ո՞րն է պատճառը: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել է, որ այդ սահմանափակումը կիրառվում է՝ մեջբերում եմ. «ռուսաստանցիների ֆիտոսանիտարական բարեկեցությունն ապահովելու նպատակով»: Գերատեսչությունը պնդում է, թե վերջին ամիսների ընթացքում Հայաստանից ներկրված ծաղիկների մեջ հայտաբերվել է ֆիտոսանիտարական նորմի 132 խախտման … Read more

Ինչի՞ համար է Երևան ժամանում միջուկային էներգետիկայի ամերիկացի մասնագետներից բաղկացած միջգերատեսչական պատվիրակությունը

Մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ վաղը Երևանում կայանալու է ԱՄՆ-ից ժամանած միջուկային էներգետիկայի ոլորտի մասնագետների աշխատանքային հանդիպումը հայ գործընկերների հետ: Քննարկման առանցքում լինելու են Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորների կառուցման հետ կապված տեխնիկական հարցերը: Ովքե՞ր են ամերիկյան պատվիրակության կազմում: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վաղուց արդեն շրջանառվում են տեղեկություններն այն մասին, որ կարևոր փուլ … Read more

Կկարողանա՞ Արամ Ա Կաթողիկոսը համոզել Հռոմի պապին նպաստել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը

Շարունակվում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի այցը Վատիկան: Այսօր Վեհափառը աշխատանքային մի շարք  հանդիպումներ է ունեցել Սուրբ աթոռի կառույցներում: Այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Արամ Վեհափառը Վատիկանում է քառօրյա այցով: Այսօր նա դասախոսություն է ունեցել «Օրիենտալում ստադիորում» հաստատությունում. սա կաթոլիկ աշխարհի բարձրագույն ամենակարևոր ուսումնական հաստատությունն է, և իր ելույթում նա … Read more

Կշնորհվի՞ արդյոք Ռուբեն Վարդանյանին ԵԽԽՎ մարդու իրավունքների մրցանակը

Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին առաջադրել են «Վացլավ Հավելի» անվան մարդու իրավունքների մրցանակի: Այս նախաձեռնությամբ հանդես են եկել մի խումբ հայտնի իրավապաշտպաններ: Ի՞նչ է հայտնի այդ մրցանակի մասին: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դա միջազգային, հեղինակավոր մրցանակ է, որը 2013թ.-ին հիմնադրել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ «Խարտիա 77 իրավաշտպան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ: … Read more

Հայաստանն ու Հնդկաստանը հնարավոր է ռազմական տեխնիկայի համատեղ արտադրություն հիմնեն Երևանում

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկում են Հայաստանում ռազմական տեխնիկայի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը: Նյու Դելիում հրատարակվող «Ինդիան Դիֆենս Ռիսըրչ Վինգ» պարբերականի տեղեկությունների համաձայն, խոսքը «Պինակա» տեսակի հրթիռային համալիրները Երևանում հավաքելու մասին է: Արժե՞ հավատալ պարբերականի տեղեկություններին: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փորձը ցույց է տալիս, երբ Հնդկաստանի ՊՆ-ին անհրաժեշտ է ինչ-որ տեղեկություն տարածել և ստուգել այդ … Read more

Կարևոր ազդակ Մոսկվայի կողմից. ՌԴ արտգործնախարարությունը Հայաստանը դասել է այն պետությունների շարքին, որտեղ ռուսաստանցիները չեն կարող իրենց պաշտպանված զգալ։

Ռուսաստանի արտգործնախարարությունը Հայաստանը դասել է ոչ բարեկամական այն պետությունների շարքին, որտեղ ռուսաստանցիներին կարող է սպառնալ երրորդ երկրներ արտահանձնվելու վտանգը: Դիվանագիտական գերատեսչությունն այդ տեղեկությունը հաստատել է պաշտոնապես: Արտյոմ Երկանյանը թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել: «Ռուսաստանի արտգործնախարարության «Բազմակողմանի համագործակցության դեպարտամենտի» պետ Գրիգորի Լուկյանովը ռուսաստանյան պետական «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է, որ Հայաստանը դասվել է այն … Read more

Ջավախքի Ախալցիխե քաղաքի Սուրբ Նշան հայկական եկեղեցում վանդալիզմի դեպք է արձանագրվել. կպատժվե՞ն արդյոք տաճարը պղծած հանցագործները

Ջավախքի Ախալցիխե քաղաքի Սուրբ Նշան հայկական եկեղեցում վանդալիզմի դեպք է արձանագրվել: Անհայտ մարդկանց կողմից պղծվել են տաճարի բոլոր սրբապատկերները: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Վանդալիզմի դեպքն արձանագրվել է մայիսի 12-ի գիշերը: Եկեղեցու տարածքից անհայտ անձինք դուրս են բերել բոլոր սրբապատկերները և եկեղեցական որոշ գույք՝ տեղափոխելով ոչ հեռու գտնվող աղբանոց և այնտեղ խառնել աղբի … Read more

Նորից փոքրամասնությունը խոսելու է, մեծամասնությունը՝ քվեարկելու․ «Շանթ»-ի անդրադարձը խորհրդարանի պատմությանը

Ինչեր ասես, որ չեն տեսել մեր խորհրդարանն ու խորհրդարանականները 36 տարիների ընթացքում՝ արյունոտ ոճիր, հաշվեհարդար ու ձեռնամարտ, փոխադարձ սպառնալիքներ, վիրավորանքներ, հայհոյանքներ։ Խորհրդարանում ու խորհրդարանական տեղերի համար պայքարում, իհարկե, չպետք է տեղ լինի բռնությանն ու կոպիտ, գռեհիկ խոսքին։ Չնայած այս ամենին, իսկական օրենսդիրները իրենց գործը կատարել են պատշաճ։ Շուրջ 9000 որոշում, 7000-ից ավելի օրենք ու 1500 … Read more

ԱՄՆ-ի ու Իրանի միջև բանակցությունները փակուղի են մտնում. Դոնալդ Թրամփը քննարկում է պատերազմը վերսկսկսելու հնարավորությունը

Իրանա-ամերիկյան պատերազմի վտանգը կտրուկ աճել է: ԱՄՆ նախագահը համարում է, որ Իրանի հետ բանակցությունները փակուղի են տանում: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը մազից է կախված: Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ Սպիտակ տան ղեկավարը հակված է վերսկսել Իրանի դեմ պատերազմական գործողությունները: Մինչդեռ ուրբաթ օրը Թրամփը կարծես լավատեսորեն էր տրամադրված. ի՞նչ է … Read more

Վրաց ուղղափառ եկեղեցին առաջնորդ ընտրեց. ինչպիսի՞ն է նոր կաթողիկոսի մոտեցումը Թբիլիսիի կողմից վիճելի համարվող հայկական եկեղեցիների պատկանելիության հարցում

Վրաց ուղղափառ եկեղեցին նոր առաջնորդ ունի: Կաթողիկոս Իլիա երկրորդի մահից հետո ընդլայնված եկեղեցական ժողովն այսօր ընտրել է նոր հովվապետ: Ո՞վ է ընտրվել: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Պատրիարք է ընտրվել վրաց ուղղափառ եկեղեցու Սենակի թեմի առաջնորդ Շիոն (Էլիզբար Մուջիրի) արքեպիսկոպոսը: Միանգամայն կանխատեսելի էր այս ընտրությունը: Պարզաբանեմ ընթացակարգը. նախ կային 15 թեկնածուներ, որոնցից 9-ը … Read more