ԱՄՆ-ի ու Իրանի միջև բանակցությունները փակուղի են մտնում. Դոնալդ Թրամփը քննարկում է պատերազմը վերսկսկսելու հնարավորությունը

Իրանա-ամերիկյան պատերազմի վտանգը կտրուկ աճել է: ԱՄՆ նախագահը համարում է, որ Իրանի հետ բանակցությունները փակուղի են տանում: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը մազից է կախված: Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ Սպիտակ տան ղեկավարը հակված է վերսկսել Իրանի դեմ պատերազմական գործողությունները: Մինչդեռ ուրբաթ օրը Թրամփը կարծես լավատեսորեն էր տրամադրված. ի՞նչ է պատահել հիմա: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Ինչպես տեղեկացրել էինք՝ Վաշինգտոնը Թեհրանին մինչև անցած շաբաթվա վերջ ժամանակ էր հատկացրել՝ իր վերջին արձագանքներին արձագանքելու համար: Եվ ահա այդ պատասխանը, որքան հասկանում եմ, հիասթափեցրել է Թրամփին, քանի որ իրանական կողմը ոչ միայն հրաժարվել է երկրի տարածքից դուրս հանել հարստացված ուրանը, այլև պահանջել է ԱՄՆ-ից հատուցում՝ պատերազմի ընթացքում իր կրած կորուստների համար»,-ասել է Երկանյանը:

Ինչպե՞ս են մեկնաբանում իրավիճակը Թեհրանում: Ե՞րբ արժի սպասել Թրամփի որոշմանը: ԱՄՆ-ն պատրա՞ստ է նոր պատերազմի:

Ավելին՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment