Ջավախքի Ախալցիխե քաղաքի Սուրբ Նշան հայկական եկեղեցում վանդալիզմի դեպք է արձանագրվել. կպատժվե՞ն արդյոք տաճարը պղծած հանցագործները

Ջավախքի Ախալցիխե քաղաքի Սուրբ Նշան հայկական եկեղեցում վանդալիզմի դեպք է արձանագրվել: Անհայտ մարդկանց կողմից պղծվել են տաճարի բոլոր սրբապատկերները: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:

«Վանդալիզմի դեպքն արձանագրվել է մայիսի 12-ի գիշերը: Եկեղեցու տարածքից անհայտ անձինք դուրս են բերել բոլոր սրբապատկերները և եկեղեցական որոշ գույք՝ տեղափոխելով ոչ հեռու գտնվող աղբանոց և այնտեղ խառնել աղբի հետ: Հարևանությամբ ապրող հայերը դա նկատել են, մաքրել են սրբապատկերներն ու վերադարձրել են: Նրանք դիմել են պատկան մարմիններին: Ախալցիխեում ծառայող հայ հոգևորական Տեր Հակոբ աբեղա Սահակյանը վստահ է, որ սա նպատակաուղղված քայլ է որոշ մարդկանց կողմից, որոնց նպատակն է բախում հրահրել երկու ժողովուրդների միջև: Ոստիկանությունը դիմումին ընթացք է տվել և քրեական գործ է հարուցել՝ քրեկան օրենսգրքի 155-րդ հոդվածի հիաման վրա. այն պատժում է կրոնական ծեսերի իրականացմանը խոչընդոտելու համար»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ի՞նչ փաստարկներ է բերում վրացական կողմը որպես իր պահանջների հիմնավորում: Մինչ այս դեպքը Վրաստանում հայկական եկեղեցիների հետ կապված նման միջադեպեր եղե՞լ են:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment