Ինչեր ասես, որ չեն տեսել մեր խորհրդարանն ու խորհրդարանականները 36 տարիների ընթացքում՝ արյունոտ ոճիր, հաշվեհարդար ու ձեռնամարտ, փոխադարձ սպառնալիքներ, վիրավորանքներ, հայհոյանքներ։ Խորհրդարանում ու խորհրդարանական տեղերի համար պայքարում, իհարկե, չպետք է տեղ լինի բռնությանն ու կոպիտ, գռեհիկ խոսքին։
Չնայած այս ամենին, իսկական օրենսդիրները իրենց գործը կատարել են պատշաճ։ Շուրջ 9000 որոշում, 7000-ից ավելի օրենք ու 1500 միջազգային պայմանագիր։ Սրանք հենց այնպես թվեր չեն, նորանկախ Հայաստանի խորհրդարանի աշխատանքների կոնկրետ արդյունքն ու վիճակագրությունն է։
«Շանթը» առաջակում վերհիշել Հայաստանի երրորդ Հանրապետության ազգային ժողովների համառոտ պատմությունը և փորձել պատկերացնել, թե ինչպիսին կլինի 9-րդ գումարման ազգային ժողովը, դեպի ուր կընթանա Հայաստանը։ Սա մեր ընտրությամբ իշխանության եկող քաղաքական ուժերի որոշելիքն է։ Իսկ եթե մի քիչ էլ հումորով, ապա նոր խորհրդարանից էլ նոր ոչինչ սպասել պետք չէ։ Նորից փոքրամասնությունը խոսելու է, մեծամասնությունը՝ քվեարկելու։ Հարցը միայն նրանում է, թե ինչպես կբաշխվեն տեղերն ու դերերը, և ովքեր կլինեն դերակատարները՝ հին, ներկա, թե նոր։
Մանրամասները՝ տեսանյութում։